Ատեստատը չներկայացնելու դեպքում դիմորդը կզրկվի բուհ ընդունվելու հնարավորությունից. ԿԳՆ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀանրապետական ընդունող հանձնաժողովը, որը գլխավորում է ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, հիշեցնում է բուհերի դիմորդներին, որ համաձայն ՀՀ կառավարության 2012 թվականի ապրիլի 26-ի որոշմամբ սահմանված ՀՀ պետական եւ ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության (ըստ բակալավրի կրթական ծրագրի) կարգի՝ ավարտական վկայականը (ատեստատ, դիպլոմ) բուհեր ներկայացնելու վերջնաժամկետը սույն թվականի հուլիսի 10-ն է / մինչեւ ժամը 18.00 ներառյալ/:
Հանրապետական ընդունող հանձնաժողովը միաժամանակ տեղեկացնում է, որ նշված ժամկետից ուշ ատեստատ ներկայացրած դիմորդները՝ գործող կարգի համաձայն՝ կզրկվեն մրցույթին մասնակցելու եւ բուհ ընդունվելու հնարավորությունից:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



