Հրթիռ է պայթել Քաբուլում Իտալիայի դեսպանության մոտ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՔաբուլում Իտալիայի դեսպանության մոտ հրթիռ է պայթել հունվարի 17-ի երեկոյան՝ այն հանդիպման սկսվելուց մի քանի ժամ առաջ, որի ընթացքում քննարկվելու է «Թալիբանի» հետ խաղաղ բանակցությունների վերսկսման հնարավորությունը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Տեղական ԶԼՄ-ների տվյալներով՝ վիրավորվել է դեսպանատան պահապաններից մեկը: Afghan Tolo News հեռուստաալիքի ցուցադրած կադրերում երեւում է, որ հրշեջ մեքենաներ եւ զինվորականներ են կանգնած դեսպանատան մերձակայքում:
Աֆղանստանի, Պակիստանի, ԱՄՆ-ի եւ Չինաստանի ներկայացուցիչները հունվարի 18-ին Քաբուլում կվերսկսեն բանակցությունները՝ քննարկելու ապստամբների հետ հակամարտության խաղաղ կարգավորումը:
Reuters-ը հաղորդել է, որ «Թալիբանը» դեռեւս չի հայտարարել խաղաղ գործընթաց սկսելու պատրաստակամության մասին:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



