Ադրբեջանը «Akıncı» նոր հարվածային ԱԹՍ-ներ է ձեռք բերել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ադրբեջանը «Akıncı» նոր հարվածային անօդաչու թռչող սարքեր է գնել։
Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, փետրվարի 9-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը որդու՝ Հեյդար Ալիևի հետ այցելել է ռազմածովային ուժերի ռազմական օբյեկտներ և հետևել շահագործման հանձնված «Akıncı» անօդաչու թռչող սարքի թռիչքին։
Նշենք, որ թուրքական «Baykar» ընկերության տեխնիկական տնօրեն Սելչուկ Բայրաքթարը X-ի իր միկրոբլոգում էջում կիսվել է Ադրբեջանում թուրքական «Akıncı» ԱԹՍ-ների համար նոր անգարի բացման մասին հրապարակմամբ:
Ադրբեջանական ԶԼՄ–ների հաղորդմամբ՝ նորակառույց անգարը նախատեսված է տարբեր տեսակի անօդաչու թռչող սարքերի, ինչպես նաև վերջերս ընդունված Akıncı հարվածային ԱԹՍ-ների և այլ ավիացիոն-տեխնիկական միջոցների տեղակայման համար:
1
Երկու շաբաթ առաջ անհետ կորած աղջիկը մահացած է գտնվել
2
Պայթյուն ռազմական ոստիկանության շենքում, մահացել է 3 մարդ. ՌԴ
3
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
4
Պատանի երգչուհի Նատալի Սաֆարյանի առաջին մենահամերգը՝ Հայաստանի սահմաններից դուրս. «Փաստ»
5
Բուք, ձնախառն անձրև, ցածր հորիզոնական տեսանելիություն․ եղանակն այս օրերին



