Երևան, 03.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Բա թե՝ «ժողովրդավարության բաստիո՜ն», ժողովրդավարության եսիմ ինչ. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Շուտով արդեն վեց տարի կլինի, ինչ Նիկոլ Փաշինյանն ու նրա կարկառունները ներքին ու արտաքին հանրության լսելիքը կոշտուկում են «ժողովրդավարության բաստիոն», «ժողովրդավարության չեմպիոն», «ժողովրդավարության բրենդ» ու ժողովրդավարության չգիտես թե է՛լ ինչերի մասին ճչան հայտարարություններով: Իսկ ի՞նչ ունենք գործնականում: Իսկ գործնականում ունենք այն, որ Փաշինյանն ու նրա կարկառունները Հայաստանը փորձում են վերածել բռնապետության: Բացի այն, որ «ժողովրդավարության բաստիոնի» «բաստիոնապետը» մի կետից մյուսը տեղաշարժվում է հարյուրավոր ոստիկանների տեսանելի ու անվտանգության տասնյակ «անտեսանելի» ներկայացուցիչների ուղեկցությամբ, Հայաստանը վերածվել է իսկական ոստիկանապետության. դե բավական է ժողովրդավարության ատրիբուտ համարվող որևէ հավաք լինի, թեկուզ ոչ մարդաշատ, ողջ ոստիկանությունը լցվում է փողոցները:

Ոստիկանապետությունից բացի, փաշինյանական իշխանության հակաժողովրդավարությունը բավականին ցայտուն դրսևորվում է ժողովրդավարական համակարգի առաջնային ու կարևոր օղակը համարվող ՏԻՄ-երի դեպքում: Այստեղ փաշինյանական իշխանությունը, որպես կանոն, դիմում է վարչական ռեսուրսի ամենազոր օգնությանը, իսկ եթե նույնիսկ դա էլ չի օգնում, ապա՝ «հետընտրական կեղծիքների» գործելակերպին: Կարելի է բազմաթիվ օրինակներ բերել առ այն, թե ինչպես է Փաշինյանի իշխանությունը ճնշումների, խոչընդոտումների, արհեստականորեն ճգնաժամային վիճակ ձևավորելու միջոցով, իսկ եթե դրանք չեն օգնել, ապա ուղղակի կալանավորումներով «վերանայել», նենգախեղել ՏԻՄ ընտրությունների արդյունքները:

Այդքանից հետո միգուցե «տրամաբանական» էր, որ քպական իշխանությունը Երևանի ավագանու իր երեսուն անդամներով որոշեց մանդատազրկել ավագանու ընդդիմադիր մի քանի անդամների: Այդպիսով գործող իշխանությունը փորձում է ոչ միայն ճնշել ընդդիմությանը, այլև հաշվի չառնել հանրության կամընտրության, քվեարկության արդյունքները: Փաշինյանենք շարունակ ոչ վաղուցվա անցյալի մասին ասում էին՝ ոչ ժողովրդավարական, այս, այն, բայց, որքան էլ զարմանաք, այդ «ոչ ժողովրդավարական», «բռնատիրական» ժամանակներում Երևանի ավագանու ընդդիմադիր անդամին (էլ չենք ասում՝ անդամներին) կամայականորեն մանդատից զրկելու դեպք չկարողացանք վերհիշել:

Ի վերջո, համացանցային երկար որոնումներից հետո մի «դեպք» գտանք՝ 2018 թվականին արձանագրված, այն էլ՝ պարզվեց, որ մանդատազրկումը պայմանավորված է եղել ավագանու տվյալ անդամի՝ ԱԺ պատգամավորի մանդատ ստանալու հանգամանքով: Բա թե՝ «ժողովրդավարության բաստիո՜ն», չէ մի չէ՝ «ֆորպոստ»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով «Հանրային հեռուստաընկերությունը վերածվել է իշխանական քարոզչամեքենայի»․ Ավետիք ՉալաբյանՕդանավակայանը փակվել է․ Լոնդոնից թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Անընդունելի է զոհվածների հիշատակի օրը համերգ հեռարձակել. Ավետիք Չալաբյան Կարեն Խաչանովը դուրս է եկել Փարիզի «Մասթերսի» երկրորդ փուլ Կրթության ոլորտից հեռացնում են մարդկանց, ովքեր իրենց մեջ կրում են ազգային արժեքներ. Ատոմ ՄխիթարյանԲաքվում Երևանի վերաբերյալ նոր պահանջներ են հնչում․ Փաշազադեի նոր առաջարկը Իրանը բալիստիկ հրթիռներ է տեղափոխել Ադրբեջանի հետ սահման. ԶԼՄ-ներ «ՀայաՔվե»-ի ակցիան՝ ընդդեմ Հանրային հեռուստաընկերության կողմնակալ քաղաքականությանՄեր փոխարեն պարտք են վերցնում, մեր գրպանից մարում․ Տիգրան Դումիկյան ՀՖՖ-ին բաց նամակ․ պահանջում են պահպանել նախագահի թեկնածուի՝ հայերենին տիրապետելու պարտադիր պայմանըՓակերից ևս մեկը. արվեստի՞, թե՞ գործարարության և քաղաքականության ակումբ. «Փաստ»Թուրքիայում «Հայկական հարցի» մասին վավերագրական ֆիլմաշար են պատրաստել Կյանքից հեռացել է «Տեներիֆեի» ֆուտբոլիստ Դե Միգելը․ նա երեկ «Տեներիֆե»-«Անդորրա» հանդիպման ժամանակ սրտի կանգ էր տարել Նոր արգելք դատապարտյալների հարազատների համար. Գալյանը մանրամասնել է Ասիայի գավաթը հետաձգվել է գրեթե մեկ տարով ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (3 ՆՈՅԵՄԲԵՐԻ).Оգնության միասնական ազդանշանը, միջմայրցամաքային ռմբակոծիչ առաջին աերոստատները. «Փաստ»Հայաստանը կհրաժարվի Ադրբեջանի դեմ հայցերից․ Երևանը հստակեցնում է պայմանը Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում Ոչ մի պետության շահ չպետք է փոխարինի մեր սեփական պատմական գիտակցությանը. Մհեր ԱվետիսյանՈղբերգական վթարից տուժած երեխաներից մեկը դուրս է գրվել. մանրամասներ առողջական վիճակից Հունվարի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների, մեկանգամյա օգտագործման պլաստիկ ապրանքների օտարումը COP 17-ը ժողովրդի և երկրի բյուջեի վրա շատ ծանր է արժեցել. Աննա ԿոստանյանԱրդյունավետ գործընկերություն հանուն բնության. Team-ը COP17-ում պանելային քննարկում էր կազմակերպելՔննարկվել են Հայաստանի և Մեքսիկայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ»Նարեկ Կարապետյանն ու Իրինա Յոլյանը հիվանդանոցում այցելել են Անի Ավետիսյանին. Անուշ Միրզոյան Գյումրիում բնակարաններ կհանձնվեն սոցիալապես ծանր պայմաններում ապրող ընտանիքներին Ուկրաինայում զինվորներ են խոշտանգվել. Ի՞նչ է թաքնված ռազմական օբյեկտի պատերի հետևում Հայրության արձակուրդ Հայաստանում․ ինչ իրավունքներ ունենIDBank-ն առաջին անգամ թողարկել է արժեկտրոնային անժամկետ պարտատոմսեր Իրավիճակը բարդ է, լարված. Հայաստանը նոյեմբերին կհեռացվի՞ ՀԱՊԿ-ից. «Փաստ»Իրանը սպառնում է հարվածել Եվրոպայում գտնվող ԱՄՆ ռազմական օբյեկտներին Գագիկ Ծառուկյանին հետագա կալանքի տակ պահելն այլևս չունի որևէ ողջամիտ անհրաժեշտություն. ԲՀԿ Ռուսաստանում նոր խիստ կանոններ են ուժի մեջ մտել․ օտարերկրացիներին սպառնում է արտաքսում Խաղաղության անունից հանդես եկող իշխանությունը սեփական քաղաքական օրակարգի շուրջ անհամաձայնությունը հաղթահարելու միջոց է հայտարարում հանրային ճնշումը. Ա. ՀովասափյանԵրբ սկսում ես զիջումներ անել, չես կարող կանգ առնել. «Փաստ»Գազայում վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի կողմից իրականացված հարձակումների հետևանքով զոհվել է 15 մարդ ՀՀ ՊԵԿ-ը հորդորում է Ռուսաստանի Դաշնությունից կանխիկ գումարի արտահանում պլանավորելիս նախապես ծանոթանալ գործող կարգավորումներին  ԶՊՄԿ-ն հյուրընկալել է Case Key բիզնես խնդիրների լուծման մրցույթի մասնակիցներին և համակարգողներին«Ամեն վայրկյան հեռախոսի զանգին էի սպասում». Աշուռ Իսախանովն անմահացել է հոկտեմբերի 29-ին Քերթում, տուն «վերադարձել»... չորս ամիս անց. «Փաստ»Անձնագիր ստանալու նոր կանոններ․ հայտնի են վճարների առավելագույն չափերը Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին Երբ մեծ տերությունների շահերը հակադրվում են, փոքր պետությունների համար հավասարակշռություն պահպանելը անհնար է դառնում. Մհեր ԱվետիսյանՏարադրամի փոխարժեքները նոյեմբերի 3-ին «Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վարքագիծ կառուցելու հարցում». «Փաստ»Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա եռակողմ բանակցություններ են նախատեսվում․ մանրամասներ Իրանը բալիստիկ հրթիռներ է տեղակայել Ադրբեջանի սահմանին Լույս չի լինելու Ի՞նչ փոփոխություններ կկատարվեն խաղողի մթերման գործընթացում. «Փաստ»