Ռուսաստանը Ղարաբաղում խաղաղապահների ներկայության պայմանները կքննարկի միայն Բաքվի հետ․ Գալուզին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մոսկվան Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների ներկայության պայմանները կքննարկի միայն Բաքվի հետ՝ կապված տարածաշրջանում իրավիճակի արմատական փոփոխության հետ։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
«Հաշվի առնելով Ղարաբաղում իրավիճակի արմատական փոփոխությունը՝ մեր խաղաղապահների մնալու պայմանները քննարկվում են միայն ադրբեջանական կողմի հետ»,- ասել է նա։
Գալուզինի խոսքով՝ Ադրբեջանի հետ երկխոսությունը կառուցողական է։
«Բոլոր առաջացող հարցերը լուծում ենք երկուստեք ընդունելի ձևով: Ինչ վերաբերում է 2025 թվականի նոյեմբերից հետո ռուսական խաղաղապահ կոնտինգենտի լիազորությունների երկարաձգմանը, ապա դա կախված կլինի տարածաշրջանում տիրող իրավիճակից, նրանց հետագա ներկայության պահանջից և Բաքվի հետ համապատասխան պայմանավորվածություններից»,- հավելել է փոխնախարարը։