Ստոլտենբերգը կոչ է արել պատրաստվել ՌԴ-ի հետ երկարատև առճակատման
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը կարծում է, որ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի տնտեսությունը նախապատրաստում է երկարատև պատերազմի: Նա դաշինքի անդամներին կոչ է արել պատրաստվել ՌԴ-ի հետ առճակատման, որը կարող է տևել տասնամյակներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Welt am Sonntag թերթը:
Ըստ աղբյուրի՝ նա հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի երկրները պետք է զինվեն: Մասնավորապես, պետք է ավելացնել և արագացնել պատվերները եվրոպական պաշտպանական ընկերությունների համար։
Նա նաև ընդգծել է, որ այս պահին լավագույն պաշտպանությունը Ուկրաինայի աջակցությունն է և ներդրումները ՆԱՏՕ-ի ռազմական կառույցներում:
Ընդ որում՝ Ստոլտենբերգը հավելել է, որ դաշինքը Ռուսաստանի հետ պատերազմի չի ձգտում:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



