Ռուսաստանցիների 75%-ը կքվեարկեր Պուտինի օգտին, եթե ընտրություններն անցկացվեին առաջիկա կիրակի․ սոցհարցում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Եթե նախագահական ընտրություններն անցկացվեին այս կիրակի, ապա ռուսաստանցիների մեծամասնությունը կքվեարկեր Վլադիմիր Պուտինի օգտին:
Այս մասին վկայում են Հասարակական կարծիքի ուսումնասիրության համառուսաստանյան կենտրոնի (ВЦИОМ) հարցման արդյունքները։
Ըստ սոցիոլոգների՝ ռուսաստանցիների մեծամասնությունը նախատեսում է մասնակցել ընտրություններին. 62 տոկոսն ասել է, որ անպայման գնալու է քվեարկության, 14 տոկոսը՝ նախընտրում է մասնակցել, քան չմասնակցել, 4 տոկոսը՝ ամենայն հավանականությամբ, չի գնալու ընտրություններին և 7 տոկոսն ասել է, որ հաստատ չի գնա։ Եվս 12 տոկոսը չի կողմնորոշվել:
Ընտրություններին մասնակցել պատրաստվողների 75 տոկոսն ասել է, որ կքվեարկեր Պուտինի օգտին: Երկրորդ տեղում «Նոր մարդկանց» թեկնածու Վլադիսլավ Դավանկովն է՝ հարցվածների 5 տոկոսը պատրաստ է քվեարկել նրա օգտին։
Երրորդ տեղը կիսել են Լեոնիդ Սլուցկին՝ Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունից և Նիկոլայ Խարիտոնովը՝ ՌԴ Կոմունիստական կուսակցությունից, ովքեր հավաքել են 4-ական տոկոս։ Եվս 2 տոկոսը խոստովանել է, որ կգան ու կփչացնեն քվեաթերթիկը։ Հարցվածների 8 տոկոսը դժվարացել է պատասխանել:
Համառուսաստանյան հարցումն անցկացվել է փետրվարի 8-ին՝ հեռախոսային հարցազրույցների միջոցով: Մասնակցել է 1,600 մարդ։