Բենզինի և դիզվառելիքի գնային տատանումները․ ՎԿ
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
2024թ. հունվարին 2023թ. հունվարի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գների մակարդակն աճել է 0.6%-ով, իսկ 2023թ. դեկտեմբերի համեմատ գրանցվել է 0.3% գնանկում:
Այս մասին Iravaban․net-ը տեղեկանում է Վիճակագրական կոմիտեից։
Հանրապետության դիտարկվող 10 քաղաքներում 2024թ. հունվարին 2023թ. դեկտեմբերի համեմատ ոչ պարենային ապրանքների գները նվազել են 0.5-0.1%-ով, իսկ մեկում արձանագրվել է 0.2% գնաճ:
Մայրաքաղաքում ոչ պարենային ապրանքների գները նվազել են 0.4%-ով:
2024թ. հունվարին 2023թ. դեկտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է բենզինի և դիզելային վառելիքի՝ 2.6% և 2.3% գնանկում, իսկ 2023թ. հունվարի համեմատ՝ համապատասխանաբար 38.4% և 0.9% գնաճ:
Փետրվարի 10-ի դրությամբ մի շարք բենզալցակայաններում ու գազալցակայաններում նման պատկեր է․
Regular – 490,
Premium – 530,
հեղուկ գազ – 220,
դիզել – 570։