Թբիլիսյան խճուղում գտնվող պահածոների գործարանում բռնկված հրդեհն ամբողջովին մարվել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
17:25-ի դրությամբ ամբողջովին մարվել է Թբիլիսյան խճուղում գտնվող պահածոների գործարանում բռնկված հրդեհը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՆԳՆ-ից:
Հիշեցնենք, որ այսօր` փետրվարի 10-ին ժամը 09:40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Պահածոների գործարանում հրդեհ է բռնկվել: Այրվել է մոտ 6000քմ տարածք:
Տուժածներ չկան:
Բռնկված հրդեհի դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել` ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվախի 2-րդ մասի 2-րդ կետով և 357-րդ հոդվածի 2-րդ մասով:
Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները, հրդեհի առաջացման պատճառը (պատճառները) պարզելու ուղղությամբ:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



