Պենտագոնի ղեկավարը տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Պենտագոնի ղեկավար և ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք։ Այս մասին հայտնել է Պենտագոնը։ Բժիշկները նշել են, որ Օսթինի դուրսգրման ժամկետը դեռևս հայտնի չէ։
Մինչ այս Պենտագոնի մամուլի քարտուղար Պատրիկ Ռայդերը հայտնել էր, որ Օսթինին կրկին հոսպիտալացրել են՝ ի հայտ եկած առողջական խնդիրների պատճառով։
Օսթինին տեղափոխել են Ուոլթեր Ռիդ բանակային բժշկական կենտրոն։ Նրա մոտ առաջացել են ախտանիշներ, որոնք վկայում են միզապարկի խնդիրների մասին:
Օսթինի հոսպիտալացման մասին զեկուցվել է ԱՄՆ պաշտպանության փոխնախարար Քեթլին Հիքսին և զինված ուժերի շտաբի պետերի միացյալ շտաբի պետ, գեներալ Չարլզ Բրաունին, ինչպես նաև Սպիտակ տանը և Կոնգրեսին։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



