Երևան, 16.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ոսկեդարի Հայ գրականության առեղծվածը

ՄՇԱԿՈՒՅԹ

Գրականագետ, Համահայկական գրողների միության նախագահ Աբգար Ափինյանը Երևանի պետական համալսարանում սկսել է նոր դասընթաց` «Կերպարակերտումը Ոսկեդարի հայ գրականության մեջ», որ բացառիկ կարևորություն ունի հայ ինքնության արդիական մեկնության առումով: Ներկայացնում ենք դասընթացի  ներածական դասախոսությունը:

 Պատմագրական այն ժամանակահատվածը, որ հայ բանասիրության մեջ ընդունված է Ոսկեդար անվանել, որքան հիացմունքի արժանի, նույնքան էլ բարդ է և որոշ իմաստով առեղծվածային: Մի կողմից մշակույթի և գիտության աննախադեպ այդ վերելքն իր բացատրությունն ունի, մյուս կողմից գեղարվեստական կոթողների, իսկական իմաստով գլուխգործոցների աննախադեպ առատությունը ծնում է բազում հարցականներ` ինչպե՞ս է հնարավոր գրերի գյուտից անմիջապես հետո հասնել ամենատարբեր ոլորտներում գիտական և գեղարվեստական այն կատարելության, որ իսկական իմաստով դեմքն է հայ Ոսկեդարի: Նման վերընթաց դժվար է ցույց տալ որևէ այլ գրականության կամ մշակույթի ոլորտում:

Սա մի ժամանակահատված է, երբ  ոչ միայն ստեղծվեցին հայոց գրերը, այլև ձևավորվեց ու բուռն զարգացում ապրեց հայ նոր մատենագրությունը։ Թարգմանական գրականության կողքին` ինքնուրույն նոր գրականություն՝ պատմագրություն, փիլիսոփայություն, սրբախոսություն (վարք և վկայաբանություն), բանաստեղծություն, շարականններ։ Ամենից ընդգրկուն բաժինը իհարկե պատմագրությունն է` Ագաթանգեղոս, Բուզանդ, Եղիշե, Ղազար Փարպեցի, Մովսես Խորենացի`  մեծ անհատականություններ, որ  մեկը մյուսին շարունակելով, գրել են 3-5-րդ դարերի հայոց պատմությունը։

Փորձելով պարզել այս աննախադեպ մշակութային վերելքի առեղծվածը, մեծանուն բանասեր Երվանդ Տեր-Մինասյանն իր արժեքավոր ուսումնասիրության հենց սկզբում նկատում է. «Հինգերորդ դարի ամբողջ շարժումն ու հայոց գրականության ծագումն ու զարգացումն ըմբռնելու համար մենք պետք է մի փոքր հեռվից սկսենք» (Ե. Տ.-Մինասյան, 3):

Անվանի գիտնականի օրինակին հետևելով` մենք էլ սկսենք հեռվից` նախորդ` չորրորդ դարի  դարի առանցքային դեպքերից ու դեմքերից:

ԵՎ ԱՅՍՊԵՍ, Ի՞ՆՉ ԵՆՔ ՏԵՍՆՈՒՄ ՆԱԽԸՆԹԱՑ ՀԱՐՅՈՒՐԱՄՅԱԿՈՒՄ

301 թվական`  Հայոց Տրդատ III Մեծ (287-330) արքան քրիտոնեությունը հռչակում է պետական կրոն:

Հայոց արքա Խոսրով II Կոտակը (330-338) հիմնում է Դվինը և Խոսրովի արգելանոց անտառները:

Արշակ II (350-368)` հիմնեց Արշակավանը, հզորացրեց երկիրը: Զենքով չհասնելով հաջողության, Շապուհը Տիզբոն հրավիրեց Արշակին և Վասակ Մամիկոնյանին, նենգորեն կալանավորեց և սպանեց նրանց: Հայոց թագուհի Փառանձեմն ամրացավ Արտագերս ամրոցում, 14 ամիս հերոսաբար դիմադրեց` թագաժառանգ Պապի և սպարապետ Մուշեղ Մամիկոնյանի գլխավորությամբ, բայց ի վերջո սովի և համաճարակի պատճառով Արտագերսը հանձնվեց թշնամուն, իսկ հայոց թագուհուն պարսիկները տանջամահ արեցին: Արշակավանը կործանեցին հայ նախարարները պարսից օգնությամբ:

Պապ Արշակունին (369-374) 371 թ. Ձիրավի հերոսական ճակատամարտում ջարդեց պարսկական զորաբանակը: Բացառի էին Պապի բարենորոգումները` նա փակեց կուսանոցները, կրճատեց եկեղեցու հողային կալվածները և եկեղեցու օգտին գանձվող հարկերը, սահմանափակեց հոգևորականության իրավունքները... և զոհ դարձավ դավադրության:

Հաջորդը` դրածո Վարազդատ թագավորը (374-378) ապրել և կրթվել էր Հռոմում, վարում էր կտրուկ վճիռներից խուսանավման  քաղաքականություն, մինչդեռ սպարապետ Մուշեղ Մամիկոնյանը Պարսկաստանին դիմակայելու միջոց էր համարում Մեծ Հայքում հռոմեական զորքերի կենտրոնացումը: Վարազդատն սպանել տվեց Մուշեղին, իսկ հետո... փախավ Հռոմ:

Ողբերգության առաջին արարը` Հռոմեա-պարսկական բանակցությունների արդյունքում 387 թ. Մեծ Հայքը բաժանվեց` արևմտյան (հռոմեական) և  արևելյան (պարսկական) մասերի:

Հռոմը վերացրեց Հայկական թագավորությունը, իսկ արևելյան մասում թագն անցավ Վաղարշին (389-414), ում տրվեց Վռամշապուհ անվանումը: Վերջինս բարեկամական կապեր հաստատեց արքունիքի հետ և քառորդ դար խաղաղությամբ կառավարեց երկիրը, որով էլ պայմանավորավեց ՀԱՅՈՑ ՈՍԿԵԴԱՐԸ:

404-405 թթ. – Հայոց գրերի գյուտը Մեսրոպ աշտոցի կողմից:

 Վռամշապուհի որդի Արտաշեսին (422-428) պասկասեր նախարարների ամբաստանությամբ և պահանջով տապալեցին 428 թվականին, որով և վերջ տրվեց Հայոց թագավորության` և Հայաստանը հռչակվեց մարզպանություն:

Ի՞ՆՉԸ ՊԱՏՃԱՌ ՀԱՆԴԻՍԱՑԱՎ ԱՅՍ ՈՂԲԵՐԳԱԿԱՆ ԴԵՊՔԵՐԻ

Շատերը` անցյալում և հիմա մեղավոր են ճանաչում նոր կրոնի` Քրիստոնեության մուտքը Հայաստան: Այն էլ` բռնի: Այն էլ` աշխարհում առաջինը:

Սակայն ինչպե՞ս բացատրել, որ նույն կրոնը շատ երկրների բարգավաճում բերեց, իսկ հայերին` պատուհաս:

Պատճառն ուրեմն պիտի այլ տեղում փնտրել:

Միաժամանակ չի կարելի անտեսել կարևոր մի իրողություն` հին այդ աշխարհում, ուր ամեն բան քանդվում էր, վերանում էին երկրներ ու ազգեր, հայ ազգն ապրեց, դիմացավ, արարեց:

Երվանդ Տեր-Մինասյանը գրում է.

«Սակայն մյուս կողմից՝ չպետք է մոռանալ նաեւ այն, որ ճակատագրական դեպքերի պատճառ հանդիսացող քրիստոնեությունն էր, որ կարողացավ ապահովել հայ ժողովրդի անկախ եւ ինքնուրույն գոյությունը՝ հակառակ կանգնելով զրադաշտականության եւ հետագայում իսլամին, մինչդեռ եթե հայերը քրիս- սանձություն չընդունեին եւ կրոնով ու պետականությամբ` միանային պարսիկների հետ, այդ իրողությունն ամենայն հավանականությամբ կտաներ դեպի ձուլում իրանացիների հետ եւ հայ ժողովուրդը կդադարեր իբրեւ ազգային միավոր գոյություն ունենալուց» (Ե. Տ.-Մինասյան, 7):

«ՀԱՅԵՐԸ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԵՎ ԱՆՈՒՆՈՎ ՄԻԱՅՆ ՔՐԻՍՏՈՆՅԱ ԷԻՆ ԴԱՐՁԱԾ, ԲԱՅՑ ՇԱՏ ԿՈՂՄԵՐՈՒՄ ԴԵՌ ԻՇԽՈՒՄ ԷՐ ՀԻՆ ՀԱՎԱՏՔԸ»

Մանուկ Աբեղյանը նկատում է, որ Քրիստոնեությունը մեր երկիր մտավ երկարատև խաղաղության մի շրջանում, որ հաստատվել էր մեր հարևանների` հռոմայեցիների և պարսիկների միջև: Դրա շնորհիվ հնարավոր դարձավ սերտորեն հարաբերվել հունական բարձր մշակույթի հետ: Մի կարևոր հավելում ևս, որ անում է Աբեղյանը. «Հայերը պաշտոնապես և անունով միայն քրիստոնյա էին դարձած», բայց շատ կողմերում դեռ իշխում էր հին հավատքը:

Ազգային  խնդրի առումով  ավելի կարևոր էր քաղաքական կողմնորոշման հարցը: Մենք անուշադրության էինք մատնել մեր ներսը, հարաբերությունները նույն ազգի ներսում, որ ինչպես միշտ անտեսում ենք` դրանք անկարևոր համարելով և չարաչար տուժում դրա հետևանքով: Ահա ինչու վիճակը գնալով ծանրանում էր` ինքնուրույնություն և քաղաքական անկախություն հաստատելը կամ ապահովելը դառնում էր գրեթե անհնար: Չորրորդ դարի քաղաքական վայրիվերումներին հետևելով մենք պարզ տեսնում ենք, որ հնարավորությունների վեկտորը սրընթաց իջնում է վար` չունենք պետական այնպիսի զորեղ դեմք, որ կարողանա համախմբել ազգը, մեզ դարձնի կուռ մի բռուցք, կամ այլ խոսքով` ԱԶԳ ԲԱՆԱԿ: Դրան զուգահեռ զորեղանում են թշնամի հարևանները` 387-ին երկիրը մասնատվեց` Հայաստանի առաջին բաժանումը, իսկ 428-ին եղավ հայոց պետականության վախճանը: Կարելի՞ էր կանխել աղետը` իհարկե կարելի էր, բայց չկար այդ ամենին ունակ, ուժեղ և հետևողական  քաղաքական առաջնորդ:

ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՀԱՄԱՐ ՍՏԵՂԾՎԵԼ ԷՐ ՄԻ  ՉԱՓԱԶԱՆՑ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԴՐՈՒԹՅՈՒՆ

Հունական օրիենտացիա ընդունեին հայերը, թե պարսկական, միեւնույն է, նրանց սպառնում էր ազգային ինքնուրույնության հոգեւոր անկախության լիակատար կորուստ: Առանձնապես զգալի էր հունարեն լեզվի եւ հունական քաղաքակրթության հետ հաղորդակցություն ունենալու արգելքը: Եվ ահա, IV դարի վերջի եւ V դարի սկզբի հայ խոշորագույն գործիչների միտքն ու հոգին զբաղված էր այն հոգսով, թե ինչ միջոցով կարելի է ստեղծված կացությունից դուրս գալ եւ ինքնուրույն կյանք ապահովել հայյոց եկեղեցու եւ ժողովրդի համար:

Բնական էր, որ ստեղծված պայմաններում հայ ժողովրդի նշանավոր ներկայացուցիչները այն եզրակացությանը գային, թե ինքնուրույնություն ու հոգեւոր անկախություն ապահովելու հաստատուն միջոցը ոչ հունական եւ ոչ էլ ասորական օրիենտացիային դիմելն է, այլ սեփական գիր ու գրականություն ստեղծելու միջոցով երկուսից էլ անկախանալը` իհարկե երկուսից էլ ընդունելով այն ամենը, ինչ որ օգտակար էր եւ պիտանի ինքնուրույն կյանքի համար: Այսպիսով, մեծագույն կարիքն ստեղծեց հոգեւոր ազատության լավագույն միջոցը՝ սեփական գիրն ու գրականությունը, և հայկական քրիստոնեությունն ու նրա հետ միասին հայ ժողովուրդը փրկվեց անխուսափելի կորստից» (Ե. Տ.-Մինասյան, 10):

Ո՞վ էր այս գործի նախաձեռնողը: Թերթելով հայ մատենագրության էջերը, կարդալով հայ պատմագիրներին, ընկնում ենք խոր հուսահատւթյան գիրկը` մեր ազգային դեմքերի, իշխանների ապիկար վարքը տեսնելով: Ազգի մեծ ու փոքր կառավարիչները բացարձակ մտահոգված չէին ապագա աղետը կանխելու խնդրով, այլ կարծես ամեն բան անում էին այն մոտեցնելու համար:

Մանուկ Աբեղյանի կարծիքով, երկիրը մշակույթի միջոցով փրկելու նախաձեռնությունը ստանձնեց եկեղեցական դասը. «Ազնվականներն այդ ժամանակ առհասարակ իրենց բարքերով դեռ շատ կոպիտ էին, հետամուտ միայն անձնական շահամոլական խնդիրների, ուսման ոչ մի նշանակու թյուն չտվող: Նրանք ապրում էին առանց զգալու գրի ու գրականության կարիքը, եւ եթե երբեւէ գրավոր պայմանի կամ կալվածագրի պետք ունեին, այդ կատարել էին տալիս այլազգի գրերով ու լեզուներով: Նրանց բավարարում էր իրենց ավանդական բանահյուսությունը, բերանացի վեպերն ու պատմական երգերը եւ իրենց ուրախության ու կոծի բանաստեղծությունը։ Դա նաեւ շինականության հոգեւոր սնունդն էր։ Փ. Բուզանդը (Գ.13) գրում է, թե «Խառնաղանճ բազմութիւն մարդկան ժողովրդոց նախարարացն եւ կամ շինականութեանն» «դեգերեալ մաշէին... ի հնութիւն հեթանոսութեանց սովորութեանց, բարբարոս խուժադուժ միտս ունելով»... եկեղեցականությունը, համեմատաբար ավելի զար- գացած էր եւ իր անձնական փառասիրական ձգտումներից հետո՝ հետզհետե ավելի էր հոգում եկեղեցու համար։ Ուստի ավելի նա կարիք զգաց գրի ու գրականության, քան թե ազնվականությունը, որ չկարողացավ նույնիսկ ազգային անկախությունը պահպանել։ Հայերեն լեզվով գրականությունն ամենից առաջ եկեղեցուն էր հարկավոր պարսկական եւ հունական ոտնձգությունների դեմ աջողությամբ պայքարելու համար» (Մանուկ Աբեղյան, 84-85)։

Որո՞նք են այն գրքերը, որ ընդունված է համարել ոսկեդարյան հայ գրականություն` Աստվածաշնչի թարգմանություն, որ օտարազգի շատ գիտնականներ անվանել են «թագուհի թարգմանությանց», որտեղ ամենքին հայտնի տողերը` «Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ» քաղված են «Առակաց գրքից»: Հինգերորդ դարի հայ ինքնուրույն գրականության շարքը բացում է Մաշտոցի «Հաճախապատում ճառք»-ը: Ապա` Եզնիկ Կողբացի`«Եղծ աղանդոց», Կորյուն` «Վարք Մաշթոցի», Ագաթանգեղոս, Փավստոս Բուզանդ, Մովսես Խորենացի, Եղիշե («Վասն Վարդանա և հայոց պատերազմին»), Ղազար Փարպեցի...

ՀԻՇԻՐ, ՈՐ  ՏԵՐԸ  ՏԱՃԱՐԻ ՄԵՋՆ Է` ԱՆՈՐ ԵՐԵՍԻՆ ԱՌՋԵՒ ԼՈՒՌ ԿԵՑԻՐ...

Իրավացի էր անվանի բանասերը, երբ ասում էր, թե հինգերորդ դարում ստեղծվեց այնպիսի «բազմակողմանի եւ հարուստ գրականություն, որ մեր նախնիքներին մինչեւ վերջը անգերազանցելի է թվացել եւ հայոց գրականության պատմության մեջ իրավամբ ստացել է «Ոսկեդար» կամ «Ոսկեդարյան գրականություն» անունը (Ե. Տ.-Մինասյան, 13-14):

Սակայն ակնհայտ է, որ գրերի գյուտով չէ, որ դրվեց «հայոց գրականության հիմքը, եւ հունական ու ասորական հոգևոր ու աշխարհիկ երկերի ընդարձակածավալ թարգմանությունների շնորհիվ հաստատուն բազա էր ստեղծված նաեւ ինքնուրույն հայ գրականության ծագման եւ զարգացման համար, որ եւ իրոք տեղի է ունենում V դարի ընթացքում» (Ե. Տ.-Մինասյան, նույն տեղում):

Գրերի գյուտը բացառիկ նշանակություն ունեցավ այն առումով, որ հիմնովին վերափոխեց  ազգային և քաղաքական կյանքը: Այբուբեն ունեն շատ ազգեր, բայց այն, ինչ ստեղծեց Մեսրոպ Մաշտոցը, մինչ այսօր անբացատրելի աղեղծված է մնում: Դա Հայ Ոգու խոսքն էր` ուղղված Աստծուն: Դա Հայոց պատմությունն էր` գաղտնագրված: Դա Ուխտ էր Աստծո հետ: Դա մեր Ապագան է`մեր կյանքի ծրագիրն ու ուղեցույցը: Դա Հայության առեղծվածն է, որ առ այսօր գաղտնիք է ողջ մարդկության համար:

Հինգերորդ դարով չէ, որ սկսվում է մեր գրականությունը, ոչ էլ դա սկիզբն էր մեր ինքնուրույնության ու ծագման: Բայց Մաշտոցը, իր գործակիցներն ու աշակերտները իրագործեցին իսկական սխրանք` հավերժացնելով հայ ինքնության ոգին ու բնույթը, որ ուղերձ ու պատգամ է` ուղղված մեզ ու Ապագայի Հային` Իմաստուն Օրենքների Երկիր, դու պիտի ապրես Ոգով, պիտի արարես` համաձայն Աստծո հետ կնքած քո Ուխտի, վերականգնիր դաշինքդ Արարչի հետ, մի կերպավորվիր այս ապականված աշխարհի կերպարանքով` վստահ ոգով առաջ ընթացիր` առանց ետ նայելու: Եթե դու ես Հայրը` պատիվդ ու՞ր է: Եթե իրենք      զավակներդ  են, թող աղաղակեն` հուսալքությունը, կասկածն ու վհատությունն չարի գործն են: Հիշիր, որ Տերը  Տաճարի մեջն է` Անոր երեսին առջեւ լուռ կեցիր...

 

ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

  1. Ե. Տ.-Մինասյան, Ոսկեդարի հայ գրականությունը, ՀՍՍՌ գիտությունների ակադեմիայի հրատարակչություն, Ե., 1946:
  2. Մանուկ Աբեղյան, Երկեր, Գ, ՀՍՍՀ ԳԱ հրատ., Ե., 1968:

 

 

Անուշ Էլբակյանը նշանակվել է տեսանյութերի ռազմավարության ավագ տնօրեն Ռուբեն Մխիթարյանը քաղբանտարկյալ էր․ պահվում էր այն սենյակում, որտեղ քննում էին հերթականությամբ․ Լիանա ԳասպարյանՀորմուզի իրավիճակի պատճառով ԵՄ-ն կորցրել է 90 միլիարդ եվրո. Ուրսուլա ֆոն դեր Լյայեն Գյուղերում խմելու ջուր չկա, կոյուղու ցանց չկա․ Վրույր ԱյվազյանԱՄՆ-ն չի կարող թույլ տալ, որ Մերձավոր Արևելքում իր վարած քաղաքականությունը ենթարկվի Իսրայելին․ Վենս Հունգարիայի վարչապետը Վիկտոր Օրբանին մեղադրել է պետական պաշտոնյաներին սպառնալու մեջ Էդ ձեր ասած սպանությունների ժամանակ Ռուբեն Մխիթարյանը 12 տարեկան երեխա ա էղել, ի՞նչ հարցեր էիք տալիս. Մամիկոն ԱսլանյանԵՄ-ն Արցախի վերաբերյալ հայկական և ադրբեջանական տեսակետները դիտարկում է որպես համարժեք գնահատականներ. Արմեն Այվազյան Կիսապաշտպան Դավիթ Հակոբյանը միացել է «Փյունիկ»-ին ԱՄՆ-ի հետ ռшզմավարական կայունության շուրջ երկխոսություն չկա. Ռյաբկով Արտակարգ դեպք․ 16-ամյա աղջիկն ընկել է ատրակցիոնից2-ամյա Նարեկն ընկել էր ջրի տարայի մեջ, արձանագրվել էր «ջրահեղձություն»․ բժիշկները փրկել են կյանքը Հուսիները հայտարարում են սաուդյան F-15 կործանիչի խոցման մասին ՇՀԿ գլխավոր քարտուղարը դատապարտել է խաղաղ միջուկային օբյեկտների վրա հարձակումները Եթե գերսուպեր զենքեր եք գնել, այդ դեպքում ինչո՞ւ եք ասում՝ Տիգրանաշենն ադրբեջանական ձևով չասենք, կլինի՛ աղետալի պատերազմ. Հայկ ՖարմանյանԵՄ-ն կորցրել է 90 միլիարդ եվրո՝ Իրանի շուրջ hակամարտության և Հորմուզի նեղուցում ստեղծված իրավիճակի պատճառով. ֆոն դեր Լայեն Այլ երկրներ կարող են միանալ Մեքքայի համաձայնագրին, որի մասնակիցներն են Պակիստանը, Սաուդյան Արաբիան և Թուրքիան. Պակիստանի ԶՈւ ներկայացուցիչ Ազգային արժեքները սերունդներին փոխանցելու համար պետք է պահպանենք մեր մշակութային ժառանգությունը. Արսեն ԳրիգորյանՊուտինը վախենnւմ է ավարտել պшտերազմը ճակատից վերադարձող զինվnրների պատճառով. Զելենսկի Այս մարդիկ հաճույք են ստանում Հայաստանի սուվերեն տարածքները ծվեն-ծվեն անելուց․ Գառնիկ ԴավթյանՀենց սա է մեր տարբերությունը՝ Փաշինյանը ցանկանում է կործանել Տիգրանաշենը, իսկ մենք ցանկանում ենք զարգացնել հայկական Տիգրանաշենը ․ Անուշ ՄիզոյանԿայա Կալլասի գործունեությունը դարձել է եվրոպական քաղաքականության խայտառակnւթյունը. Զախարովա Լոս Անջելեսում կործանվել է NBC-ի ուղղաթիռը՝ 3 զոհի պատճառ դառնալով Մեր քաղաքացիները ճռռում են բանկային բարձր տոկոսների տակ․ Լիանա ՄանուկյանԻրանի ԻՀՊԿ-ն հայտարարել է Քեշմ կղզու երկնքում ամերիկյան MQ-9 անօդաչուի ոչնչացման մասին 2024 թվականի ընտրություններից հետո Թրամփի կարողությունն աճել է 2,7 միլիարդ դոլարով. Forbes Յունիբանկի Թեժ հեռախոսակապի կենտրոնն աշխատանքային օրերին գործում է շուրջօրյա Ռուսական ուժերը ռեակտիվ անօդաչու թռչող սարքերով հարձակվել են Կիեւի վրա Վթար․ գազ չի լինի անորոշ ժամանակ Քննարկվել են ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի առաջմղմանն առնչվող հարցեր ԱՄՆ Արդարադատության նախարարությունը պնդում է, որ ռուսական հետախուզական ծառայությունները ծրագրել են ռուս ընդդիմադիր գործիչների սպանություններ և դիվերսիաներ Ազատումներ և նոր նշանակումներ ՆԳՆ և ենթակա ծառայություններում Ռալֆ Յիրիկյանը Առաջնորդության դպրոցի մասնակիցների հետ քննարկել է ժամանակակից առաջնորդության մարտահրավերներըՄաhաgել է քանդակագործ, Հայաստանի վաստակավոր նկարի Էդուարդ Շախիկյանը Ծնողները խնջույքի ժամանակ 5-ամյա որդուն թողել են մեքենայում․ երեխան մահացել էԴպրոցի հիմնական նպատակը հոգևոր և ազգային արժեքներով քաղաքացի դաստիարակելն է. Ցոլակ ԱկոպյանԼոս Անջելեսում ուղղաթիռի կործանման վայրում հայտնվել է տեղի բնակչուհի Ալյոնա Սևանեսյանը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը արգելափակել է Թրամփին իմպիչմենտի ենթարկելու նոր փորձը ԱՄՆ-ն և Իսրայելը փորձել են Իրաքյան Քուրդիստանում բազա ստեղծել Իրանի դեմ գործողությունների համար.Ղալիբաֆ 18 արդարների գործով դատկան նիստը տեղի կունենա սեպտեմբերի 17-ինՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 16-ին ԱՄՆ Կոնգրեսն ընդունել է Իրանի դեմ պшտերազմը դադարեցնելու պահանջով բանաձև Գեղարքունիքի մարզում՝ Սարալանջում, 33-ամյա վարորդը գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս «Բելառուս» տրակտորով կորցրել է կառավարումը և կողաշրջվել․ կա վիրավnր Հայաստանի արժանապատվությունը նվաստացնող ադրբեջանական հայտարարություններին ՔՊ-ն վախենում է պատասխանել․ տեսանյութ Ալիևը կարող է խոսել Փաշինյանին վիրավnրելու, նրանից բազմաթիվ զիջումներ կnրզելու մասին, բայց մարդասիրության մասին խոսելու փոխարեն ճիշտ կանի՝ լռի. Տիգրան Աբրահամյան Մերձավոր Արևելքում էսկալացիան խորանում է․ Սաուդյան Արաբիան ստիպված է ապավինել սեփական ուժերին․ Արտակ ԶաքարյանԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 6 վարչական շրջաններում և 5 մարզերում ՆԳ նախարարի հրամաններով ՆԳՆ և ենթակա ծառայություններում կադրային փոփոխություններ են կատարվել Հայաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի զույգերը հայտնի են Տղամարդը փորձել է սպանել լացող 2-ամյա որդուն