Թուրքիայում քրդերի հետ բախումներում երեք ոստիկան է զոհվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի քրդերով բնակեցված Շիռնաքի նահանգի Իդիլ քաղաքում Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) ազատամարտիկների հետ բախումներում վիրավորված 7 ոստիկաններից 3-ը զոհվել են:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Անատոլու» լրատվական գործակալությունը, PKK-ի զինյալները գիշերը պայթուցիկ են նետել քաղաքի Ալանյա պողոտայով անցնող ոստիկանական մեքենայի վրա եւ զենքերով կրակ բացել, ավտոմեքենան շրջվել է: Ավտոմեքենայում գտնվող ծանր վիրավոր 7 ոստիկանները ուղղաթիռով տեղափոխվել են Շիռնաքի զինվորական հոսպիտալ: Բժիշկներին չի հաջողվել փրկել նրանցից երեքի կյանքը:
Թուրքիայի անվտանգության մարմինները նահանգում քուրդ զինյալներին հայտնաբերելու միջոցառումներ են սկսել:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



