Brent նավթի բարելի գինը Իրանի դեմ պատժամիջոցների չեղարկումից հետո ցած Է ընկել 28 դոլարից
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԼոնդոնի ICE բորսայում 2016 թվականի մարտի մատակարարման Brent մակնիշի նավթի ֆյուչերսի արժեքն ընկել Է 3,5 տոկոսով՝ բարելի դիմաց մինչեւ 27,96 դոլար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է«Արմենպրես»-ը, վկայում են սակարանի տվյալները:
WTI մակնիշի նավթը կորցրել Է 2,3 տոկոս եւ վաճառվում Է բարելի դիմաց 28,75 դոլար գնով:
Իրանի կողմից այն պահանջների կատարման մասին, որոնք անհրաժեշտ Էին միջուկային գործարքի վերաբերյալ համաձայնագրի իրագործումն սկսելու համար, հունվարի 16-ին հայտնել Է Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության ղեկավար Յուկիա Ամանոն, ինչից հետո ԵՄ-ի իշխանությունները հայտարարել են Թեհրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցներն ամբողջությամբ, իսկ ԱՄՆ-ը՝ մասնակի վերացման մասին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



