Նոր Զելանդիայում սաստիկ հրդեհ Է բռնկել մարդատար նավում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍաստիկ հրդեհ Է բռնկել նորզելանդական մարդատար նավում, որը գտնվում Էր ափից մոտավորապես մեկ կիլոմետրի վրա՝ Ֆակատանե քաղաքից (Հյուսիսային կղզի) ոչ հեռու: Ոստիկանության ճշգրտած տվյալներով՝ նավում եղել են 57 ուղեւոր եւ անձնակազմի յոթ անդամ, տեղեկացնում Է«Արմենպրես»-ը:
Փրկարարները կարողացել են աղետի ենթարկված նավին մոտեցնել մի քանի կատերներ ու նավակներ եւ տարահանել մարդկանց, դրա հետ մեկտեղ շատ ուղեւորներ ստիպված են եղել նետվել ջուրը: Վերջին տվյալներով՝ բոլոր մարդիկ փրկված են եւ հասցվել են ափ: Ինչպես հայտնել են բժիշկները, տուժածները լուրջ վնասվածքներ եւ այրվածքներ չունեն: Հրդեհի պատճառների մասին առայժմ ոչինչ չի նշվում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



