ԱՄՆ-ում ուղևորի ուղեբեռում մումիֆիկացված կապիկներ են հայտնաբերվել (լուսանկար)
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ-ում սահմանապահները ուղևորի ուղեբեռում մումիֆիկացված կապիկներ են հայտնաբերել, գրում է Mirror-ը։ Հաղորդվում է, որ կինն Աֆրիկայից է վերադառնալիս եղել։
Ուղևորը սահմանապահներին ասել է, որ ճամպրուկում չորացրած ձուկ է, սակայն մանրամասն խուզարկության արդյունքում կնոջ ուղեբեռում հայտնաբերվել են 4 մումիֆիկացված կապիկներ։ Դրանից հետո կինն ասել է, որ դրանք բերել է իր օգտագործման համար։
ԱՄՆ-ում արգելված է վայրի կենդանիների՝ հում կամ նվազագույն մշակված միսը։
«Վայրի միսը կարող է պարունակել մանրէներ, որոնք կարող են առաջացնել հիվանդություն, ներառյալ Էբոլա վիրուսը», - ասվում է հայտարարության մեջ:
Հաղորդվում է, որ կինն ազատ է արձակվել, սակայն նրա ուղեբեռն առգրավվել է:
Լուսանկարը՝ այստեղ
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



