Հայտնաբերվել են ինքնաձիգներ, հրացաններ, գնդացիրներ և մեծ քանակությամբ ռազմամթերք
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երեկ՝ փետրվարի 12-ին, ոստիկանության Արմավիրի մարզային վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները հերթական բացատրական աշխատանքի արդյունքում հայտնաբերել են մեծ քանակի զենք ու զինամթերք։ ժամը 15։00-ի սահմաններում ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել անհայտ քաղաքացու կողմից, ով հայտնել է, որ ինքը 44-օրյա պատերազմի մասնակից է և «պոստեր»-ից հետ գալով իր հետ ռազմամթերք և զինամթերք է բերել և լսելով ոստիկանության կոչը ինքն այդ ամենը պարկով թողել է Ոսկեհատ գյողում՝ «Պարադիս» ռեստորանային համալիրի հարևանությամբ գտնվող կիսաքանդ շինության մոտ։ Գրում է Shamshyan-ը։
Նշված վայր են մեկնել ոստիկանության ծառայողները, ովքեր հայտնաբերել են ինքնաձիգեր, հրացաններ, գնդացիրներ և մեծ քանակությամբ ռազմամթերք։ Ահազանգով արդեն դեպքի վայր են ժամանել Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քնչական բաժնի խումբը՝ մարզային քննչական վարչության պետ Սամվել Սիմոնյանի, Վաղարշապատի քննչական բաժնի պետ Դավիթ Բարոյանի գլխավորությամբ։
Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։