Իրանի նավթի նախարարը գազատարի պայթյունը դիվերսիա է անվանել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Չորեքշաբթի առավոտյան Իրանի Չեհարմեհալ և Բախտիարիա նահանգի մայրուղային գազատարի վրա տեղի ունեցած պայթյունը դիվերսիա է։ Այդ մասին կառավարության նիստից առաջ լրագրողներին ասել է Իրանի նավթի նախարար Ջավադ Օուջին:
«Այս դիվերսիան իրականացվել է այսօր գիշերը մոտավորապես ժամը մեկին մայրուղային գազատարի երկու կամ երեք հատվածներում», – նախարարի խոսքերն է մեջբերում իրանական SNN հեռուստաալիքը։
Հենց առաջին ժամերին տեղի ունեցավ միջադեպի հետեւանքները տեղայնացնելու խորհրդակցություն։ Նա հավելել է, որ պայթյունի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։
Ավելի վաղ Mehr գործակալությունը հայտնել էր Բորուջեն քաղաքի մայրուղային գազատարի վրա պայթյունի և դրան հաջորդած հրդեհի մասին։
1
Երկու շաբաթ առաջ անհետ կորած աղջիկը մահացած է գտնվել
2
Պայթյուն ռազմական ոստիկանության շենքում, մահացել է 3 մարդ. ՌԴ
3
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
4
Պատանի երգչուհի Նատալի Սաֆարյանի առաջին մենահամերգը՝ Հայաստանի սահմաններից դուրս. «Փաստ»
5
Բուք, ձնախառն անձրև, ցածր հորիզոնական տեսանելիություն․ եղանակն այս օրերին



