Պուտինը հայտարարել է, որ ՌԴ–ն մոտեցել է քաղցկեղի դեմ պատվաստանյութ ստեղծելուն
ՔԱՂԱՔԱԿԱՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ռուս գիտնականները մոտեցել են քաղցկեղի դեմ պատվաստանյութեր ստեղծելուն։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Մենք մոտեցել ենք այսպես կոչված օնկոպատվաստանյութերի՝ քաղցկեղի դեմ պատվաստանյութերի և նոր սերնդի իմունոմոդուլացնող դեղամիջոցների ստեղծմանը»,- ասել է պետության ղեկավարը։
Նա հույս է հայտնել, որ առաջիկայում դրանք կկիրառվեն որպես անհատական թերապիայի միջոցներ։
Պուտինը նաև ասել է, որ Ռուսաստանի քաղաքացիների մոտ քաղցկեղի դեպքերի կեսից ավելին ներկայումս հայտնաբերվում է վաղ փուլում։ Նրա խոսքով՝ քիմիաթերապիայի ծավալն աճել է 60%-ով, ճառագայթային թերապիան՝ ավելի քան 25%-ով, իսկ 2020 թվականից իրականացվում է պրոտոնային թերապիա։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
5
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին



