Երևան, 23.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Արնածոր «խաղաղություն». «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հարկավ, փետրվարի 13-ի լուսադեմին, Ներքին Հանդի մեր դիրքերը պահող մեր զինվորականների վրա կրակ բացողը եղել են ադրբեջանական թուրքերը: Բայց Ներքին Հանդում մեր ունեցած 4 զոհերի արյան մեղքն ու պատասխանատվությունը ուղիղ գծով նաև Նիկոլ Փաշինյանի կառավարության և նրա իշխանական թիմի վրա է: Նկատի ունենք, իհարկե, առաջին հերթին քաղաքակա՛ն պատասխանատվությունը, որքան էլ որ Փաշինյան, ՔՊ և պատասխանատվություն բառերն անհամատեղելի են թվում: Դիտարկենք մի շարք իրողություններ, որոնք տրամաբանորեն (այլ ոչ թե հուզական ընկալման առումով) հանգեցնում են մեղավորության ու պատասխանատվության վերաբերյալ նշված պնդմանը:

Առաջինը՝ ի՞նչ հանգամանքներում և ինչի՞ հետևանքով ադրբեջանական զինուժը ոչ միայն հայտնվեց, դիրքավորվեց Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի մերձակայքում: Իսկ տեղի ունեցավ դա այն բանի հետևանքով, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, 2020-ի եռակողմ (այն հաճախ նշում ենք՝ կապիտուլ յացիոն) հայտարարությունից հետո, ի խախտումն իր իսկ ստորագրած փաստաթղթի, անհարկի հետ քաշվելու հրաման տվեց հայկական զինուժին: Բնականաբար, Ալիևը շտապեց օգտվել այդ «նվիրատվությունից», և, շուրջ երկու տասնյակ կիլոմետր առանց որևէ կրակոցի առաջ գալով, ադրբեջանական զինուժը հայտնվեց Ներքին Հանդի գլխին: Նույնը, ի դեպ, Կապանի դեպքում:

Հետագայում արդեն թշնամին աստիճանաբար ավելի ու ավելի բարելավեց իր դիրքերը: Իսկ այդ ընթացքում փաշինյանական իշխանությունն ու իրենց քարոզչությունը միտումնավոր մոլորության մեջ էին գցում հանրությանը՝ գործնականում չհաղորդելով ստույգ տեղեկություն իրական վիճակի վերաբերյալ: Ինչ էլ հնարավոր է եղել պարզել ու հասցնել հանրությանը, եղել է էնտուզիաստ առանձին լրագրողների, ինչպես նաև ընդդիմադիր պատգամավորների ջանքերի գնով:

Երկրորդ. զուտ տեղային կացությունը մի կողմ դնելով և ավելի լայն ընդգրկմամբ իրավիճակը դիտարկելով՝ կարող ենք նշել, որ թշնամու «առիթավորվելու», եթե կուզեք՝ ոգևորվելու հիմնապատճառներից մեկն էլ այն է, որ.

ա) Ալիևի հակահայ ռեժիմի նախորդ վայրագ գործողությունները գերազանցապես մնացել են անպատիժ ու անպատասխան,

բ) Փաշինյանը շարունակաբար վարել ու վարում է զիջողի, պարտվածի «քաղաքականություն»,

գ) ի հակառակ փաշինյանական քարոզչության տարփողումներին՝ Հայոց բանակը այս երեք տարվա ընթացքում չի բերվել այնպիսի մակարդակի, որ թշնամու մտքով իսկ չանցներ նման սադրանքների դիմել:

Երրորդ՝ ավելի լայն վերցնենք. մինչ թշնամին, ի դեմս Ալիևի ու նրա ռեժիմի ներկայացուցիչների, հոխորտում է «Արևմտյան Ադրբեջան» (նրանք այդպես են անվանում Հայաստանը), «Էրիվան» մտնելու մասին, շարունակ նորանոր սպառնալիքներ է հնչեցնում, այսպես կոչված՝ «պաշտոնական Երևանից», ի պատասխան, հնչում են բացառապես «խաղաղության օրակարգի», «խաղաղության խաչմերուկի», «խաղաղության»՝ չգիտես թե էլ ինչի կայտառ ելևէջներ:

Չորրորդ. այդ ո՞ւմ հետ է, ի վերջո, ուզում խաղաղության պայմանագիր կնքել Նիկոլ Փաշինյանը: Ալիևի՞: Իսկ ո՞վ է Ալիևը: Իսկ Ալիևը պատերազմական հանցագործ է, որի միակ արժանի տեղը միջազգային տրիբունալն է, կամ, եթե այդքան երկար դատավարական պրոցեսներ չլինեն, գնդակահարության պատը: Ալիևը հակահայ, հանցագործ, մինչև կոկորդը հայկական արյան մեջ թաթախված, Արցախն ու Հայաստանի մի մասը զավթած հրոսակի պարագլուխն է: Նրա համար բացարձակապես խնդիր չէ որևէ բան ստորագրել, իսկ դրանից 5 րոպե անց խախտել այդ ստորագրությունը: Հնարավո՞ր է նման ոճրագործի հետ «լավով» պայմանավորվել: Բացառվա՛ծ է:

Ավելին, հենց Ալիևը, իր բոլոր հայտարարություններով ու գործողություններով, ցուցադրական քայլերով ասում է, որ խորապես թքա՛ծ ունի խաղաղության վրա՝ օրակարգով ու «խաչմերուկով» հանդերձ:

Հինգերորդ. իսկ այդ ի՞նչ «խաղաղասիրական» դոկտրին է ներկայացնում Նիկոլ Փաշինյանը: Իսկ Նիկոլ Փաշինյանի ամբողջ «դոկտրինը» հանգում է թշնամուց խաղաղություն մուրալուն, թշնամուց մեր երկրի «կադաստրի թուղթ» խնդրելուն, մեծ հաշվով՝ թշնամու սպառնալիքների հաշվին հայ ժողովրդին վախ «ծախելուն»:

Վեցերորդ. իսկ ո՞վ է Փաշինյանը: Նկատի ունենք՝ ո՞վ է նա՝ իր «բանակցային» նկարագրով: Իսկ Նիկոլ Փաշինյանը պարտված, Արցախը պարտության տարած, Արցախն ուրացած անձնավորություն է, որ, ի ողբերգություն մեր երկրի ու ժողովրդի, շարունակում է բոլոր բջիջներով կառչած մնալ վարչապետի աթոռին: Ինչ էլ անի կամ չանի, ինչ էլ հայտարարի կամ չհայտարարի, միևնույնն է, Նիկոլ Փաշինյանը պարտության խորհրդանիշ է: Նա, ըստ որում, մի քանի անգամ է պարտվել Ալիևին: Իսկ վերջինիս ձեռնտու է հենց նման մեկը, որ ուզածը, դեռ մի բան էլ ավելին ստանա, որ Նիկոլ Փաշինյանի միջոցով շարունակաբար նվաստացողի վիճակում պահի ու տեսնի հայությանը:

Պարտության խորհրդանիշ Նիկոլ Փաշինյանը երբեք, ոչ մի պարագայում ոչ մի ընդունելի բան չի կարող բերել: Նրա «խաղաղությունը» արնածոր է, նրա «խաղաղությունը» շիրմատան «խաղաղություն» է: Նրա «ապագա»-ն առանց Հայոց պետականության է, նրա «նոր Հայաստանն» առանց հայության է: Ու քանի դեռ Նիկոլ Փաշինյանն է ներկայացնում Հայաստանը, քանի դեռ Հայաստանի կողմից բանակցողը Նիկոլ Փաշինյանն է, թշնամին ավելի ու ավելի է լկտիանալու և առաջ գալու, շարունակելու ենք կորուստներ ու զոհեր ունենալ, Հայաստանը շարունակելու է կծկվել ու կռկվել, փոքրանալ ու կորցնել: Ի՞նչ անել: Փոխե՛լ բանակցողին, ինչի մասին արդեն երեք տարուց ավելի բարձրաձայնում են տրամաբանություն ունեցող մարդիկ, ազգային մտածողություն ունեցող մարդիկ, երկրի ու ժողովրդի ապագայով մտահոգ մարդիկ:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
3 նշան, որ խոսում են արյան լեյկոզի նախանշանների մասինConverse Mobile-ը Հայաստանի լավագույն մոբայլ բանկային հավելվածն է՝ ըստ Global Finance-ի87 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրոյանը Ադրբեջանը այսօր կանգնած է շատ լուրջ ներքաղաքական հարցերի առջև. Ավետիք ՉալաբյանՀայտնի են «Ծագող աստղեր» շախմատի միջազգային մրցաշարի վերջնական արդյունքները Իշխանությունները քրիստոնեական հավատը ամեն կերպ փորձում են արատավորել. Արմեն ՄանվելյանՓաշինյանին չի մտահոգում Հայաստանի անվտանգությունն ու սահմանների պաշտպանությունը. Նարեկ ԿարապետյանՀորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգnւթյուն է տեղի ունեցել. կան զnհեր Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերն առաջին անգամ մասնակցել են Ֆրանսիայի միջուկային զսպման ուժերի զորավարժություններին Նեթանյահուն հրամայել է զինվորականներին պատրաստվել Արևմտյան ափի շրջափակմանը ահաբեկչությունից հետո Սիցիլիայի ափերի մոտ 5,0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Պատրաստ ենք բաց, հրապարակային և փաստարկված բանավեճի՝ առանց թեմաների կամ ձևաչափերի սահմանափակման. Մարիաննա ՂահրամանյանԲոլորն էլ գիտեն, որ Սահմանադրությունը փոխվում է Ալիևի պահանջով. Նարեկ Կարապետյան Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են տնտեսական համագործակցությունը խորացնելու հնարավորությունները Այսօր իշխանությունը էս գլխից է ձերբակալում, դա իրենց վախերն են. պատգամավոր Իսրայելը պատրաստվում է մասշտաբային ռшզմական գործողություն անցկացնել Հորդանան գետի Արևմտյան ափին. Նեթանյահու Նիկոլ Փաշինյանը ունի բնավորություն ընդդիմադիր քաղաքական գործիչներին չեզոքացնելու. Աղավնի Սուքիասյան Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ ՌԴ-ի անպատասխանատու հարձակումները թիրախավորում են անմեղ կյանքեր և բացահայտորեն արհամարհում են միջազգային իրավունքը. Ֆոն դեր Լայեն 4 ավագանու անդամ ունենք ձերբակալված. Մինչեւ վերջ գնալու ենք, ամեն սցենարի էլ պատրաստ ենք. Գևորգյան Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով Փարիզի մերձակայքում տղամարդը կրակ է բացել անցորդների ուղղությամբ․ կա զոհ և վիրավորներ Ստեփանավանցին քվեարկելու է փոփոխության համար. Աշոտ Մարկոսյան Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակում են արել «270-ը 270-ի դիմաց» բանաձևով Դեռ վճիռ չկա, բայց ՔՊ-ն ընտրակաշառք է որակում Ստեփանավանում եղածը, սա քաղաքական հետապնդում է 41-ամյա մայրն ու 21-ամյա որդին կացնով սպանել են իրենց խորթ հորըՄոսկվայի «Վնուկովո», «Դոմոդեդովո», «Ժուկովսկի» և «Շերեմետևո» օդանավակայաններում ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել. Ռոսավիացիա Մեր վստահված անձանց են այսօր էլի ձերբակալել են, գիտեն՝ ում ձերբակալեն, որ պրոցեսին խանգարեն Սև ծովում Ադրբեջանի և Ուկրաինայի քաղաքացիներ փոխադրող նավ է խորտակվել. կա 1 զnh Փոփոխությունները սկսվելու են Ստեփանավանից. Տիգրան Աբրահամյան Հայաստանում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ Ձեզ եմ ներկայացնում Գավառ համայնքի` 2027–2031 զարգացման ծրագրի 10 հիմնական ուղղությունները. Աննա ԿոստանյանՏիբեթում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 76-ի Նույն ՔՊ-ական պատգամավորը դեռ վերջերս պնդում էր, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային կապ կա. Հրայր Կամենդատյան Հնդկաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև արձանագրված առաջընթացը․ ԱԳ նախարար Հայ ժողովրդին հուզող բազում հարցերի պատասխանները միջազգային հանրության տիրույթում են. Մենուա ՍողոմոնյանԹրամփի փեսային ադրբեջանական բանկից 750 մլն դոլար է փոխանցվել․ հետաքննություն Մեր արտաքին քաղաքականության կուրսը ամեն օր փոփոխվում է. Արեգ ՍավգուլյանՏեսախցիկները ֆիքսել են․ տղամարդը փորձել է առևանգել 13-ամյա աղջկանՆոյեմբերին Աբու Դաբիում նախատեսված Ուկրաինայի վերաբերյալ բանակցությունները կանցկացվեն եռակողմ ձևաչափով Գիտե՞ք՝ ինչու ենք ընտրություններից ընդամենը մի քանի ամիս անց դարձյալ խոսում արտահերթ ընտրություններից. Մհեր ԱվետիսյանՄանկատան շրջանավարտների բնակարանի գնման վկայագրերի տրամադրման գործընթացում փոփոխություններ են եղել ԱԹՍ-ի հարվածի հետևանքով խորտակվել է առևտրային նավ, որի վրա եղել են Ուկրաինայի 10 և Ադրբեջանի 3 քաղաքացիներ Վերին Լարսի ռուսական կողմում ավելի քան 200 բեռնատար է կուտակվել Փաշինյանը չի կարող մեզ կանգնեցնել Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին. Անդրանիկ ԳևորգյանԹուրքիան մտադիր է իր ատոմային էներգիայի հզորությունը հասցնել 20 ԳՎտ-ի Մինչև 15 տարեկաններին՝ մուտքն արգելված․ Հունաստանը փակում է սոցցանցերի դռները Իրանի ծովային շրջափակման 100 օրվա ընթացքում ԱՄՆ ուժերը կանխել են 25 մլրդ դոլարի նավթի արտահանումը Վառելիքի թանկացման դեմ ի՞նչ կարող է անել Կառավարությունը, որ չի անում. Տիգրան Դումիկյան Իրանը հարևան երկրներին նախազգուշացում է արել