Կրեմլում հայտնել են, որ հատուկ ռազմական գործողությունը կարող է ձգձգվել
ՔԱՂԱՔԱԿԱՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Արևմուտքը՝ Միացյալ Նահանգների գլխավորությամբ, ուղղակիորեն ներգրավված է Ուկրաինայի հակամարտության մեջ, ինչը կարող է ձգձգել հատուկ ռազմական գործողությունը: Նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։
«Հատուկ ռազմական գործողությունն սկսվեց Ուկրաինայի դեմ։ Ժամանակի ընթացքում այն ստացավ կոլեկտիվ Արեւմուտքի դեմ պատերազմի տեսք»,- ասել է նա:
Նրա խոսքով՝ Վաշինգտոնի գլխավորած արեւմտյան երկրներն անմիջականորեն ներգրավված են հակամարտության մեջ։
«Այո, դա կարող է հանգեցնել նրան, որ գործողությունը փոքր–ինչ ավելի երկար տեւի, բայց դա չի կարող փոխել իրերի ընթացքը»,- նշել է Կրեմլի ներկայացուցիչը։
Նա հավելել է, որ հատուկ ռազմական գործողությունը կշարունակվի մինչև առաջադրված բոլոր խնդիրներին հասնելը։