Ավտովթար՝ Երևանում․ բախվել են Toyota Land Cruiser Prado-ն ու Hyundai Santa Fe-ն․ կա վիրավոր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երեկ՝ փետրվարի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։40-ի սահմաններում Հերացի և Կորյուն փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ 30-ամյա Սարգիս Գ․-ի վարած Toyota Land Cruiser Prado մակնիշի և 61-ամյա Սմբատ Շ․-ի վարած Hyundai Santa Fe մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Hyundai Santa Fe-ի ուղևոր, Երևանի բնակիչ 61-ամյա Գոհարիկ Բ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հերացու անվան Թիվ 1 համալասարանական հիվանդանոց։
Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



