Սպիտակ տունը հայտարարել է Ավդեևկայում կրիտիկական իրավիճակի մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ավդեևկայում իրավիճակը դարձել է կրիտիկական, այդ թվում՝ Ուկրաինայի զինված ուժերում զինամթերքի պակասի պատճառով քաղաքը կարող է հայտնվել ռուսական զորքերի վերահսկողության տակ, հինգշաբթի օրը հայտարարել է Սպիտակ տան խոսնակ Ջոն Քիրբին։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
«Ցավոք, մենք Ուկրաինայից տեղեկություններ ենք ստանում, որ Ավդեևկայում իրավիճակը կրիտիկական է: Ռուսաստանը շարունակում է ամենօրյա ճնշում գործադրել ուկրաինացիների վրա: Ավդեևկան ռուսական զորքերի վերահսկողության տակ անցնելու վտանգի տակ է»,- ասել է Քիրբին հերթական ճեպազրույցի ժամանակ:
Նրա խոսքով՝ իրադրությունը մեծապես պայմանավորված է Ուկրաինայի զինված ուժերում զինամթերքի սակավությամբ, որն իր հերթին հետևանք է այն բանի, որ ԱՄՆ կառավարությունը չկարողացավ ռազմական օգնության նոր փաթեթներ ուղարկել Կիև ներկա պայմաններում։