Ողբերգական դեպք՝ Լոռիում․ 45-ամյա որդին ոչ սթափ վիճակում վնասվածքներ է հասցրել ծնողներին, հայրը մահացել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ փետրվարի 12-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։
Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել Ալավերդու բժշկական կենտրոնից և հայտնել են, որ փետրվարի 10-ին ժամը 15։00-ի սահմաններում իրենց մոտ են տեղափոխել Լոռու մարզի բնակիչ 76-ամյա Սամվել Վ․-ի դին, ով, ըստ հարազատների, իրենց ներկայությամբ հանկարծամահ է եղել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արթուր Զաքարյանը, ոստիկանության Թումանյանի բաժնի պետ Արտակ Գուրջանյանը և համայնքային ոստիկանության բաժանմունքի պետ Հովասափյանը։
Նույն օրը դատաբժիշկ-փորձագետի նախնական եզրակացության համաձայն հարազատների կողմից իրենց մոտ տեղափոխված Սամվել Վ․-ի դիակի վրա հայտնաբերվել են ձախ ոտքի ազդրի ստորին երրորդականի առաջնամիջայինի կտրած, ձախ ակնակապիճի արյունազեղում և քերծվածքներին նմանվող այլ վնասվածքներ ու հավանաբար մահը վրա է հասել մարմնական վնասվածքների արդյունքում:
Ոստիկաններն ու քննիչները, ձեռնարկելով համատեղ օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումներ, պարզել են, որ Սամվել Վ․-ին մարմնական վնասվածքներ է հասցրել վերջինիս որդին՝ Լոռու մարզի բնակիչ 45-ամյա Նորայր Վ․-ն, ով նույն օրը հայտնաբերվել և հանցանք կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիման վրա ձերբակալվել ու տեղափոխվել է ոստիկանության Թումանյանի բաժին, որտեղից նրան ներկայացրել են Թումանյանի քննչական բաժին:
Ավելին՝ այստեղ