2023 թվականին ԵԱՏՄ-ում արդյունաբերական արտադրությունն աճել է 3,7 %-ով, ՀՀ-ում գրանցվել է 4,1 % աճ
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ) արդյունաբերական արտադրության ծավալը 2023 թվականի արդյունքներով 2022 թվականի համեմատությամբ աճել է 3,7 %-ով։ Այս մասին ասված է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) մամուլի հաղորդագրությունում։
«2023 թվականի հունվար-դեկտեմբերին Եվրասիական տնտեսական միության արդյունաբերական արտադրության ծավալը 2022 թվականի հունվար-դեկտեմբերի մակարդակի նկատմամբ կազմել է 103,7 %: Արդյունաբերական արտադրության աճ է գրանցվել Բելառուսում՝ 7,7 %, Ղազախստանում՝ 4,3 %, Հայաստանում` 4,1 %, Ռուսաստանում՝ 3,5 %, Ղրղզստանում՝ 2,7 %», - ասված է հաղորդագրության մեջ։
ԵԱՏՀ-ում նշել են, որ մշակող արդյունաբերությունում արտադրության ծավալն աճել է 7,4 %-ով, էլեկտրաէներգիայի, գազի, գոլորշու և օդորակման մատակարարման ոլորտում՝ 0,3 %-ով։ Ընդ որում, արտադրության ծավալը նվազել է, մասնավորապես, հանքարդյունահանման արդյունաբերության և բացահանքերի շահագործման ոլորտում՝ 0,6 %-ով: