Կոչ ենք անում Ադրբեջանին կատարել պարտավորությունները. ԱՄՆ
ՔԱՂԱՔԱԿԱՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մենք կիսում ենք ԺՀՄԻԳ-ի դիտարկումներն ու մտահոգությունները, որ փետրվարի 7-ին Ադրբեջանում տեղի ունեցած նախագահական ընտրություններն անցել են սահմանափակ միջավայրում և իրական մրցակցության բացակայության պայմաններում։ Այս մասին ասվում է ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաքելության հայտարարության մեջ:
«Միացյալ Նահանգները լիովին աջակցում է Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի և ընտրությունների դիտորդական առաքելությունների աշխատանքին։ Մենք գնահատում ենք դիտորդների մասնագիտական և անաչառ գնահատականները և լուրջ ենք վերաբերվում դրանց։
Ադրբեջանն արտահայտել է իր հանձնառությունը հարգելու մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները, ինչպես նաև իր Սահմանադրության և միջազգային պարտավորություններում առկա ժողովրդավարական գործընթացները: Մենք կոչ ենք անում Ադրբեջանին կատարել այս պարտավորությունները, ինչպես նաև ԺՀՄԻԳ-ի նախկին և ապագա հանձնարարականները», - նշվում է նաև հայտարարության մեջ։