Երևան, 01.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Թուրքիայի երկդիմիությունը աշխարհաքաղաքական խճանկարում. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Շուտով կլրանա Ուկրաինայի պատերազմի երկրորդ տարին, սակայն դեռ հստակ չէ, թե իրադարձություններն ինչ ուղղությամբ կզարգանան։ Ներկա պահին Ուկրաինայի հակահարձակման մասին ուղղակի խոսք լինել չի կարող, քանի որ ուկրաինական կողմն անցել է պաշտպանության, որպեսզի ռուսական զինված ուժերը նոր առաջխաղացում չապահովեն։ Մյուս կողմից էլ՝ ռուսական կողմն ամրացնում է պաշտպանությունը այն տարածքներում, որոնք գրավել է Ուկրաինայից։ Եվ, մեծ հաշվով, հակամարտության հետագա ընթացքը կախված է նրանից, թե առաջին հերթին ԱՄՆ-ը, ապա նաև եվրոպական երկրներն ինչ չափի ռազմական օգնություն կտրամադրեն Ուկրաինային։ Բայց ԱՄՆ-ում հանրապետականները, որոնք մեծամասնություն են կազմում Ներկայացուցիչների պալատում, դեռևս հակված չեն համաձայնություն տալ Ուկրաինային աջակցություն տրամադրելու հարցում՝ պահանջելով, որ ներկա վարչակարգն առաջին հերթին լուծի իրենց երկիր մուտք գործող անօրինական միգրանտների խնդիրը։ Ու այս պայմաններում Եվրոպայում սկսել են գիտակցել, որ պետք չէ միշտ հույսը դնել նրա վրա, որ ԱՄՆ-ը կապահովի իրենց անվտանգությունը։

Դրանով է պայմանավորված, որ եվրոպական մի շարք երկրներ կտրուկ ավելացրել են իրենց ռազմական ծախսերը։ Մայրցամաքային Եվրոպայում ձևավորվում է Ֆրանսիա, Գերմանիա և Լեհաստան անվտանգային եռյակը։ Միաժամանակ ակտիվանում են քննարկումներն այն մասին, որ Ուկրաինայի հակամարտությունն, ի վերջո, «պայմանավորվելով» է հնարավոր լինելու ավարտել, ուստի հարկավոր է սկսել բանակցությունները, ոչ թե շարունակել ռազմական գործողությունները, ինչի արդյունքում էլի տասնյակ հազարավոր մարդիկ կկորցնեն իրենց կյանքը։ Բայց հետաքրքիր է, որ ռուս-ուկրաինական հակամարտությունում միջնորդի դեր է փորձում ստանձնել Թուրքիան է, քանի որ պահպանում է իր կապերը թե՛ Կիևի, թե՛ Մոսկվայի հետ։ Թուրքիայի միջնորդությամբ էր, որ կայացավ հացահատիկային գործարքը, ու հացահատիկով բեռնված ուկրաինական նավերը դուրս եկան Սև ծով։ Այդ գործարքից Ռուսաստանի դուրս գալուց հետո Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրո Կուլեբան հայտարարում է, որ Էրդողանը միակ առաջնորդն է, որը կարող է Պուտինին վերադարձնել Սևծովյան հացահատիկային միջանցքի համաձայնագիր։

Ընդհանուր առմամբ, Թուրքիան Ուկրաինայում ընթացող պատերազմից մեծ դիվիդենտներ է շահում։ Լինելով Արևմուտքի ռազմաքաղաքական դաշնակիցը ՆԱՏՕ-ի շրջանակներում՝ Անկարան շարունակում է սերտորեն համագործակցել Ռուսաստանի հետ։ Այն պայմաններում, երբ Արևմուտքում Պուտինին չեն ընդունում, մոտակա շրջանում սպասվում է Պուտինի այցն Անկարա։ Մոսկվայի հետ Անկարայի համագործակցությունն այն աստիճանի է հասել, որ քննարկումների սեղանին է Թուրքիայում գազային հանգույց ստեղծելու հարցը, իսկ գազի մատակարարումը հիմնականում պետք է ապահովի ռուսական կողմը։ Եվ չնայած այն հանգամանքին, որ Թուրքիան, ընդհանուր առմամբ, չի միացել արևմտյան պատժամիջոցներին, շարունակում է ամբողջ թափով փոխգործակցել Արևմուտքի հետ ու նոր արևմտյան սպառազինություններ ստանալ։

Թուրքիան ձգտում է իր հարաբերությունները կարգավորել նաև այն արաբական պետությունների հետ, որոնց հետ նախկինում լարված հարաբերություններ ուներ։ Իսկ այս հարցում Անկարան օգտագործում է իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը։ Էրդողանը հանդես է գալիս պաղեստինցի ժողովրդի պաշտպանության դիրքերից ու դրա հիմքի վրա պայմաններ է ստեղծում արաբական երկրներին իր կողմը գրավելու համար։ Այդպիսով Թուրքիան ցանկանում է նաև Պարսից ծոցի արաբական երկրներից՝ մասնավորապես Քաթարից, Սաուդյան Արաբիայից ու ԱՄԷից ներդրումներ բերել։

Իսկ վերջերս էլ Էրդողանը շրջադարձային այց կատարեց Եգիպտոս, որի ընթացքում կողմերը ստորագրեցին երկու երկրների միջև բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհրդի նիստերի կարգավորման համատեղ հռչակագիր։ Հանդիպման ժամանակ խոսք եղավ նաև այն մասին, որ Թուրքիան կհամագործակցի Եգիպտոսի հետ Գազայի հատվածի վերակառուցման հարցում։ Բայց, չնայած Էրդողանի հակաիսրայելական քարոզչությանը, Թուրքիայի տարածքով ադրբեջանական նավթը մատակարարվում է դեպի Իսրայել։ Փաստացի, Անկարան երկդիմի խաղ է վարում՝ օգտվելով բոլոր կոնֆլիկտներից։ Մյուս կողմից էլ՝ Անկարան առաջ է մղում համաթուրքական կամ պանթուրքական օրակարգը։ Դրանով է պայմանավորված, որ Թուրքիայից Ադրբեջանին աջակցելու մասին անընդմեջ հայտարարություններ են հնչում։

Թյուրքալեզու աշխարհի միավորման միջոցով Թուրքիան փորձում է դառնալ աշխարհաքաղաքական խոշոր խաղացող, բայց դրա համար Անկարային նախևառաջ անհրաժեշտ է կյանքի կոչել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» պլանը։ Ու այդ ճանապարհին թուրք-ադրբեջանական տանդեմին անհրաժեշտ է «լեզու գտնել» Հայաստանի, ավելի ճիշտ՝ Հայաստանի իշխանությունների հետ: Հասկանալի է, որ իր պանթուրքական ծրագրերը կյանքի կոչելու արդյունքում Թուրքիան ավելի է հզորանալու՝ նոր գլխացավանք դառնալով Արևմուտքի ու հատկապես Եվրոպայի համար, բայց Եվրոպայում դեռևս ամբողջ խորությամբ չեն գիտակցում թուրքական վտանգի աստիճանը։ Եվրոպայից ուղերձներ են հնչում, որ իրենք դեմ են Ադրբեջանի ռազմական ագրեսիային ու «Զանգեզուրի միջանցքի» բացմանը, բայց թողնում են, որ մի շարք եվրոպական երկրներից՝ մասնավորապես Սերբիայից ու Բուլղարիայից Ադրբեջանը սպառազինություններ ներկրի։ Այսինքն, եվրոպական պաշտոնյաների կողմից հնչող հայտարարություններն ընդամենը դեկլարատիվ բնույթ են կրում։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
Անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ․ եղանակն՝ առաջիկա օրերինՍեպտեմբերի 1-ին, 2-ին, 3-ին, 4-ին, 7-ին 8-ին, 9-ին լույս չի լինելուԲելգորոդի մարզի իրականացված հարձակման հետևանքով 1 մարդ զոհվել է, 3-ը՝ վիրավորվելՆուբարաշենի տներից մեկում հայտնաբերվել է 31-ամյա տղամարդու մարմինԹիվ 11 դպրոցի աշակերտներն ուսումնասիրում են Արփի լճի ռեսուրսների պահպանության հնարավորություններըԲարկոլան պաշտոնապես տեղափոխվել է «Լիվերպուլ»Սիրով դեպի դպրոց․ «ՏԱՇԻՐ»-ը շնորհավորում է առաջին դասարանցիներինԳերմանիայում քաղաքական ճգնաժամ է հասունանումՍա հիանալի հնարավորություն է. Պեսկովը՝ Փաշինյանի և Պուտինի հանդիպման մասինՎթար է․ սեպտեմբերի 1-ին ջուր չի լինելու երկար ժամանակովԱպօրինի աղբավայր Շենգավիթում․ ինչ է իրականում կատարվելԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Infiniti»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կան վիրավորներՀայաստանը կարող է դառնալ 120 կմ հեռահարությամբ «Pinaka» հրթիռների առաջին արտասահմանյան պատվիրատուն․ IDRWԱրաբական երկրները ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները անվանել են «անիրատեսական»Նոր բացահայտումներ՝ «Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցումԴարաշրջանի ավարտ․ Լիոնել Մեսսին հեռանում է Արգենտինայի հավաքականիցՁևավորվել է Գագիկ Ծառուկյանի պաշտպանության հանրային կոմիտե. Իվետա ՏոնոյանԹբիլիսյան խճուղում հնդիկ վարորդը «Nissan»-ով վրաերթի է ենթարկել հնդիկ հետիոտնինՀայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բուժզննում է անցնում նոր ակումբին միանալուց առաջՓրկարարները դժվարանցանելի տեղանքից դուրս են բերել քաղաքացունՍեպտեմբերի 1-ին հեռուստատեսային ալիքների հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվիՎաղը ուսումնական տարվա սկիզբն է. կուսակցության ո՞ր անդամի նկարն է․ Ուժեղ Հայաստան«Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը» կեղծ գիտական հայեցակարգը նոր հատորյակի տեսքով. ահազանգԱմուլսարի շրջակա համայնքների զարգացման համար տարեկան 7-9 մլն ԱՄՆ դոլար կհատկացվիԻսպանիայում շոգի պատճառով մահերի ռեկորդային թիվ է արձանագրվել2-ամյա տղայի կյանքը փրկել չի հաջողվել. երեխան 3-րդ հարկի պատուհանին տեղադրված պաշտպանիչ ցանցի բացվելու հետևանքով անզգուշաբար ընկել էր Մահացել է բալետի արտիստ Սերյոժա Պետրոսյանը «Մանչեսթեր Սիթի»-ն բրազիլացի նորեկ ունի. պաշտոնական Անկախության հռչակագիրը, պատմությունն ու կրոնը մեր պետության արմատներն են. Ավետիք ՉալաբյանԻրանը հայտնել է, որ հակամարտության սկզբից ի վեր ԱՄՆ-ը հարյուրավոր զինծառայողներ է կորցրել Մենք կարձագանքենք Հորդանանում գիշերը ԱՄՆ nւժերի վրա իրանական hարձակմանը. Թրամփ Նիկոլ Փաշինյանը և Էմոմալի Ռահմոնը քննարկել են Հայաստանի և Տաջիկստանի միջև համագործակցության զարգացման հետագա քայլերը Իրաքը մերժել է ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիոն ուժերի մի մասը երկրում պահելու առաջարկը Հինգ հետիոտնի վրաերթի ենթարկած վարորդը ավտոբուս վարելու լիցենզիա չի ունեցելՀեռուստատեսային ալիքների հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի Բիշքեկում հանդիպել են Պուտինը և Սի Ծինփինը Երբ պատրաստվում ես հանդիպել ղեկավարիդ, ոգևորված կարգի ես բերում փողկապդ, բայց մոռանում ես կրել Հայաստանի դրոշը. տեսանյութԿառավարության թեթև ձեռքով ձկնարտադրության գումարների մեծ մասը Հայաստան չի գալու. Հրայր ԿամենդատյանԿանանց միջազգային հումանիտար պատվիրակության նպատակը բացառապես հումանիտար է՝ հանդիպել Ադրբեջանի օմբուդսմենին, այցելել Ադրբեջանում պահվող ՀՀ-ի քաղաքացիներին. Ռուբեն Վարդանյանի կին Ամիսներով մարդկանց անհիմն մեղադրանքով պահում են բանտերում, և ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվում. Արմեն ՄանվելյանՈղբերգական դեպք Կոտայքում․ հիվանդանոց տեղափոխված 16-ամյա աղջիկը մահացել է Իրանը շարունակում է հավատարիմ մնալ ԱՄՆ-ի հետ hակամարտության դիվանագիտական լուծմանը, քանի որ պшտերազմի շարունակությունը չի բխում որևէ մեկի շահերից. Փեզեշքիան Թաիրովում «Dodge»-ը վրաերթի է ենթարկել 71-ամյա հետիոտնի․ վերջինը տեղում մահшցել է Եվրոպացիների կողմից ՌԴ-ում ընտրությունների արդյունքների ճանաչումը կամ չճանաչումը Մոսկվայի համար տասներորդական գործ է. Պեսկով Ոչ մի պաշտոնյա իրավունք չունի խառնվելու եկեղեցու ներքին գործերին. Մենուա ՍողոմոնյանԱվելի քան 200 պատանի աշխարհի 15 երկրից. Team-ի ավանդական աջակցությամբ անցկացվեց ամենամյա Թումո ճամբարըՍարավան-«Զանգեր» կոչվող հատվածում այրվել է ավտոմեքենա Պատմական Կարսում բարձրացվեց Հայոց եռագույնը.Մհեր Ղարիբյանը՝ առաջին տեղում Հայտնի է՝ ինչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը Մահացել է երգիչ Հովհաննես Գրիգորյանը