Երևան, 19.Մարտ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Արևմուտքը Փաշինյանի ձևավորում է անդրկովկասյան Զելենսկի». «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Politnavigator.net-ն «Արևմուտքը Փաշինյանից ձևավորում է անդրկովկասյան Զելենսկի Հայաստանը նախապատրաստելով սուրբ զոհաբերությունների» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանը շարունակում է իր շրջադարձը դեպի Արևմուտք՝ գնալով ավելի հեռանալով Ռուսաստանից և սրելով հակասությունները Ադրբեջանի հետ, ինչը կարող է նոր ռազմական հակամարտություն հրահրել Հարավային Կովկասում և նույնիսկ այնտեղ քաոսի գոտի ստեղծել։ Այդ տրամաբանության մեջ Հայաստանի վարչապետի հերթական քայլը փետրվարի 1-ին Հայաստանի Հանրային ռադիոյով արված նրա հայտարարությունն էր, թե Ռուսաստանն այլևս հանրապետության ռազմական գործընկերը չէ, ինչը փաստացի ռազմական ոլորտում դաշնակցային հարաբերությունների մոտալուտ խզման մասին փաստացի հայտարարություն էր։

«Մենք պետք է հասկանանք, թե ում հետ պետք է զարգացնենք ռազմական և ռազմատեխնիկական համագործակցությունը։ Նախկինում նման հարց չկար, Հայաստանի պաշտպանական հարաբերությունները 97 տոկոսով կապված էր Ռուսաստանի հետ։ Հիմա դա չի կարող լինել օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով»,ասել է Փաշինյանը։ Մեկ շաբաթ անց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն էլ հայտարարել է, որ Փարիզն ու Դելին են դարձել Երևանի գլխավոր գործընկերները ռազմական ոլորտում։ Միաժամանակ, չգիտես ինչու, նա խուսափել է բացեիբաց խոսել ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի երկրների մասին, բայց միանշանակ ակնարկել է նրանց մասին. «Առաջին հերթին խոսքը Հնդկաստանի և Ֆրանսիայի մասին է, որոնք դարձել են մեր հիմնական գործընկերները։ Բայց կան այլ երկրներ, որոնց մասին հիմա չէի ցանկանա խոսել»։ Այս հայտարարությունները ևս մեկ անգամ հաստատվել են Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի՝ Ֆրանսիայի մայրաքաղաք կատարած այցի ժամանակ, որտեղ նա հանդիպել է Ֆրանսիայի ԱԳՆ նոր ղեկավար Ստեֆան Սեժուրնեի հետ։ Գեյ նախարարը Միրզոյանին վստահեցրել է, որ Փարիզը կշարունակի ակտիվորեն աջակցել Երևանին բոլոր ոլորտներում, այդ թվում՝ ինքնիշխանության պաշտպանության գործում։

Այսինքն, Ֆրանսիան կշարունակի զենք մատակարարել հայկական բանակին ՆԱՏՕ-ի մոդելների տեխնիկայով զինելու համար, որի նպատակն է դաշինքի բանակների հետ հետագա ինտեգրումը։ Ճիշտ է, սա դեռ ավելի շատ քաղաքական շոու է, քան իրական գործ: Ի վերջո, ակնհայտ է, որ, հաշվի առնելով եվրոպական ռազմարդյունաբերական համալիրի ներկա վիճակը, զինամթերքի ու պահեստամասերի պակասը, հնացած զինատեսակների և հրետանային համակարգերի տեղափոխումը Երևան նմանվելու է մեռածին բլիթ տալուն։ Այս ֆոնին մտահոգություն է առաջացնում ևս մեկ հանգամանք, այն է՝ Պենտագոնի միջոցներով հանրապետության տարածքում տասներեքերորդ ամերիկյան ռազմական կենսաբանական լաբորատորիայի կառուցման նախագիծը։ Խնդիրն այն է, որ, դատելով տեղական «Փաստ» պարբերականի հրապարակումից, այդ օբյեկտը կգտնվի Գյումրիի ռուսական ռազմակայանի մոտ։ Փաստորեն, մեր աչքի առաջ Երևանը վերածվում է տարածաշրջանում հերթական «վարակի» ու անկայունության գործոնի, որպեսզի հարավից լարվածության նոր օջախ ստեղծվի այն իրավիճակում, երբ Ուկրաինայում ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ծրագրերը ձախողվում են։ Այժմ Վաշինգտոնին, Բրյուսելին և Լոնդոնին անհրաժեշտ է նոր սրացում, և, հետևաբար, Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագրի կնքման բանակցությունները կտրուկ դադարել են:

Երևանի ազատական արևմտամետ վերնախավը, իհարկե, ուրախ կլիներ արագորեն խաղաղության պայմանագիր կնքել Բաքվի հետ, նույնիսկ զիջումների և Սահմանադրության, Անկախության հռչակագրի և Ղարաբաղի իրավունքի ճանաչման մասին հղումով այլ ակտերի ու փաստաթղթերի վերաշարադրման միջոցով։ Մանավանդ, որ ԼՂՀ-ն փաստացիորեն առանց դիմադրության հանձնվեց ադրբեջանական ուժերին, և հիմա էլ Փաշինյանի իշխանությունը նույնիսկ չի մտածում հայ փախստականների պաշտպանության և կարգավիճակի շուրջ բանակցություններ վարել։ Բայց մեխն այն է, որ Ադրբեջանի ղեկավարությունը ոչ մի կերպ չի համաձայնում նման համաձայնագիր ստորագրել ԵՄ-ում կամ ԱՄՆ-ում։ Ի վերջո, արևմտյան տիկնիկավարների սկզբնական պլանը եվրոպական տարածքում հանդիսավոր մթնոլորտում խաղաղության համաձայնագրի ստորագրման արարողությունն էր, քանի որ այդ հաջողության բոլոր դափնիները կհասնեին բացառապես Եվրամիությանն ու ԱՄՆ-ին, և Անդրկովկասում կհաստատվեր արևմտյան լիակատար հեգեմոնիա։ Բայց Բաքուն հիմա պնդում է բոլոր բանակցությունները վարել և վերջնական համաձայնագիր կնքել բացառապես «3+3» ձևաչափի շրջանակներում, որին, բացի անդրկովկասյան երեք հանրապետություններից, որպես երաշխավոր կմասնակցեն նաև Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը՝ այդ գործընթացից իսպառ բացառելով եվրոպական ուժերին, որոնք նախկինում մշտապես միջամտում էին որպես «միջնորդներ»։

Ահա, թե ինչն է խառնել ամերիկացիների և եվրոպացիների խաղաքարտերը։ Միևնույն ժամանակ, հավաքական Արևմուտքը, բանավոր կերպով աջակցելով Երևանին և դատապարտելով Բաքվին եվրոպական ու միջազգային տարբեր ֆորումներում, նման կերպ էլ ավելի է հետ մղել Իլհամ Ալիևին և ադրբեջանական վերնախավին, որոնք ունեն իրենց տեսակետները, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» և «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ: Նիկոլ Փաշինյանն այս իրավիճակում հայտնվել է մուրճի ու զնդանի միջև, քանի որ հիանալի հասկանում է, որ կարող է խաղալ անդրկովկասյան Զելենսկու դերը։ Ավելին, բոլորը հասկանում են, որ ԵՄ-ն ու ԱՄՆ-ն ուղղակի չեն կարողանա արդյունավետ աջակցություն ցուցաբերել նրան նոր ռազմական սրման դեպքում։ Դրանով են բացատրվում Հայաստանի վարչապետի տատանումները, որը նախ հայտարարում է Բաքվին հաճոյանալու համար նոր Սահմանադրության ընդունման անհրաժեշտության մասին, իսկ հետո Ալիևին մեղադրում է խաղաղապահ գործընթացը խաթարելու մեջ։ Նա փետրվարի 11-ին այդ մասին բացահայտորեն ասել է բրիտանական The Telegraph հրատարակությանը տված հարցազրույցում և դրանով իսկ ուժեղացրել Ալիևի հետ հանրային վեճը՝ հետագա բանակցությունները դարձնելով ավելի ու ավելի խնդրահարույց:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Փաշինյանը վարում է Կառավարության նիստը. ՈՒՂԻՂ«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջՀայաստանը հայտնվում է երկու մրցակցող ռազմավարությունների միջև. «Փաստ»Իմ պայքարը հանուն ուժեղ Հայաստանի է. մենք այլևս թույլ չենք լինելու. Արթուր ԱվանեսյանՇենգավիթում բացվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գրասենյակը՝քաղաքացիների խնդիրների հավաքագրման և լուծումների մշակման նպատակով Ադրբեջանի միջով հացահատիկ է Հայաստան ուղարկվել «Կա մեկը, ով այդ բոլոր նռների քաղցրությունն ուներ իր հոգու մեջ». Լևոն Լևոնյանն անմահացել է հոկտեմբերի 30-ին Կարմիր շուկայում. «Փաստ»Կենսաթոշակների մակարդակով Հայաստանը շարունակում է զիջել տարածաշրջանի երկրներին․ Դավիթ Հակոբյան20-ամյա աղջիկը վարակի պատճառով կորցրել է ոտքերըԻրանի արևային էներգիայի հզորությունը հնգապատկվել է հասնելով 4162 ՄՎտ-ի Այն մասին, թե ում իրական շահերն է ներկայացնում Նիկոլ Փաշինյանը և նրան շրջապատող կամակատարների խումբը. Ավետիք ՉալաբյանՈւժեղ տնտեսություն. ճգնաժամից դուրս գալու միակ իրատեսական ճանապարհը Ոչ միայն ռազմական ուժով, այլ նաև հաշվարկային հզորություններով և ալգորիթմական ինտելեկտով. «Փաստ»Ընտրական խաղի կանոնների փոփոխություն՝ ընդդիմության աճող վարկանիշի ֆոնին Վճռորոշ է, թե ՀՀ քաղաքացին ինչ ընտրություն կկատարի՝ Սամվել Կարապետյանի առաջարկած ուժեղ և անվտանգ Հայաստան կառուցելու տեսլականը՞, թե՞ գործող իշխանության կողմից այդ ծրագրի շուրջ բարձրացվող անբովանդակ աղմուկը․ վերլուծաբան Արտառոց դեպք՝ Երևանում, օտարերկրացի մայրը hարվածել է 3-ամյա երեխային, որը հետո վնաuվածքներով տեղափոխվել է հիվանդանոց«Ընտրություններն են այն հնարավորություններից մեկը, որ ժողովուրդը ձերբազատվի մեզ պատած աղետից». «Փաստ»Գագիկ Սուրենյանը վատ լուր է հայտնումԿեղծ և մոլորեցնող թեզեր «խաղաղության» և «պատերազմի» շուրջ. «Փաստ»Առաջարկվում է դիվանագիտական ներկայացուցիչների պաշտոնավարման առավելագույն ժամկետը սահմանել 5 տարի. «Փաստ»Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօրՀիբրիդային պատերազմի դեմ պայքարի անվան տակ՝ հիբրիդային միջամտություն. «Փաստ»Ի՞նչ «գործիքներ» են կիրառում իշխանությունները. «Փաստ»Հիշողության կորո՞ւստ, թե՞ դիտավորություն. «Փաստ»«Լակմուսի թուղթ»՝ ընդդիմադիր դաշտի ու ընտրողների համար. «Փաստ»Գոռ Հակոբյանի ընտանիքը մեկնեց Մյունխեն՝ որդու բուժման համար Օրինազանց վարորդները հայտնաբերվել են․ մեքենաները տեղափոխվել են պահպանվող հատուկ տարածք Մյասնիկյան պողոտայում ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը․ տուժածները հոսպիտալացվել են Հայաստանում սահմանադրական հանրաքվեի անցկացման արդյունքը երաշխավորված չէ. ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրենի գրասենյակ Ով կփոխարինի զոհված Ալի Լարիջանիին Իսրայելում վերջին 24 ժամվա ընթացքում հոսպիտալացվել է 192 մարդ Պուտինը ցավակցություն է հայտնել Իրանի գերագույն առաջնորդին՝ Լարիջանիի մահվան կապակցությամբ Չեմպիոնների լիգա․ «Բարսելոնան» տպավորիչ էր՝ 7:2 Օմանը դատապարտել է Իրանի էներգետիկ օբյեկտների թիրախավորումը Լիբանանի վրա Իսրայելի կողմից իրականացված հարվածների հետևանքով զոհերի թիվը մոտենում է 1000-ի 1 տարեկան երեխային սպանել փորձած խորթ մորը 2 ամսով կալանավորեցին Սպիտակ տունը հայտնում է հակամարտության սկզբից ի վեր իրանական 120 նավ խորտակելու մասին «Արմավիր» ՔԿՀ–ում դատապարտյալը փորձել է կյանքին վերջ տալ «Կուռառա» ռոք խումբը Հայաստանում է Ի՞նչ եղանակ սպասել մարտի 19-ից 23-ը Խոշոր ավտովթարի 4 վիրավորներից 2-ին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանի խոսքը Սամվել Կարապետյանի «Ուժեղ Խաղաղություն» անվտանգային ծրագրի շնորհանդեսինՍուրեն Պապիկյանը ուսանողների հետ այցելել է զինված ուժերի մի քանի պաշտպանական կառույցներ 4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած վթարից Փաշինյանը խոստացավ խաղաղություն և բերեց 3 պատերազմ․ մենք կբերենք ուժեղ խաղաղությունՀայտնի է դարձել զոհված Ալի Լարիջանիի հնարավոր իրավահաջորդի անունը ԱՄԷ-Հայաստան ֆուտբոլային հանդիպումը չի կայանա Հայաստանը թուրք-ադրբեջանական խումբ է կառավարում՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի վարչախմբի․ Ավետիք Չալաբյան Սաուդյան Արաբիայի ՀՕՊ համակարգերը հետ են մղել հրթիռային հարձակումը Էր Ռիադում. լսվել են պայթյուններ Իրանի գերագույն առաջնորդը խոստացել է վրեժ լուծել Լարիջանիի սպանության համար