Երևան, 05.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Թե ինչպես են կենդանասերները հայտնվել ոստիկանությունում

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Դինգո թիմ» կենդանասերների պաշտպանության հարցերով զբաղվող կազմակերպության կամավորներն օրերս հայտնվել էին ոստիկանական բաժանմունքում: Past.am-ի հետ զրույցում կամավոր Գոհար Մանուշակյանը պատմել է մանրամասները:

Բանն այն է, որ սրանից առաջ օգտատեր Միլենա Սահակյանը «Ֆեյսբուքում» գրառումներ էր անում՝ հայտարարելով, թե կորցրել է պուդել ցեղատեսակի իր շանը, ինչից հետո նման ցեղատեսակի շուն գտնողները դիմում էին նրան:

«Պուդել գտնողներն առաջինը նրան էին զանգում և հորդորում գալ և տեսնել, թե արդյոք գտնված շունն իրենն է: Նման ձևով Միլենան մի շուն էր վերցրել, հետո տվել մի այլ տղայի, ով օրեր առաջ համացանցում դրել էր այդ շան վաճառքի վերաբերյալ հայտարարությունը»,- պատմեց Մանուշակյանը: Դրանից հետո կենդանասերներին ահազանգում է մի կին՝ հայտարարելով, որ իրենց շենքի շքամուտքում հայտվել է մի պուդել, մինչև կենդանասերները հասնում են «դեպքի վայր», Միլենա Սահակյանն առաջինը գնում և վերցնում է՝ ասելով, թե դա իր շունն էր:

«Միլենան նույն օրը «Ֆեսբուքում» գրում է, թե շունն իրենը չէր, սակայն ուզում է իր մոտ թողնել և պահել: Մեր կամավորներից մեկն ասում է, որ պետք է ճարել շան իրական տերերին, գուցե նրանք փնտրում են կորած կենդանուն, սակայն Միլենան հրաժարվում է շանը տալ մեզ: Դրանից հետո մենք դիմում ենք խորամանկ քայլի, մեր կամավորներից մեկը նրան գրում է, թե ցանկանում է այդ շանը գնել և պատրաստ է վճարել 70 հազար դրամ, Միլենան ուրախությամբ համաձայնում է իրականացնել այդ գործարքը»,- մանրամասնեց կամավոր Մանուշակյանը՝ շարունակելով պատմել տեղի ունեցածը:

Նրա խոսքով՝ երբ կամավորները գնում են շանը վերցնելու, Միլենան ճանաչում է կամավորներին, շանը նետում է կամավորների վրա և փորձում փախչել: Այդ ժամանակ կենդանասերներից մեկն ասում է, որ դիմելու են ոստիկանություն, քանի որ այդ աղջիկը փորձում է վաճառել ուրիշի սեփականություն հանդիսացող շներին՝ նախապես խաբեությամբ նրանց ձեռք բերելով: Դրանից հետո գալիս է այդ աղջկա հայրը, սկսում կռվել կենդանասերների հետ, որից հետո «Դինգո»-ի կամավորները դիմում են ոստիկանություն: Մանուշակյանի խոսքով՝ ոստիկանության բաժանմունքում իրենք դիմում են գրում՝ պահանջելով կասեցնել Միլենա Սահակյանի ապօրինի գործունեությունը, այն է՝ խաբեությամբ ձեռք բերված և ուրիշի սեփականությունը հանդիսացող շների վճառքը: Դրանից հետո Միլենայի հայրը պատասխան դիմում է ներկայացնում ոստիկանություն՝ նշելով, թե իբրև Մանուշակյանը խլել է շանը:

«Եթե, օրինակ՝ ես «շանը» խլել եմ, ապա բժշկական փորձաքննությունը պետք է ցույց տա, որ ես Միլենային մարմնական վնասվածքներ եմ պատճառել, իսկ եթե այս ամենը չապացուցվի, ես Միլենայի ընտանիքի դեմ համապատասխան բողոք կգրեմ սուտ մատնության հիմքերով»,- ասաց կենդանասեր Գոհարը՝ տեղեկացնելով, որ Միլենայի ձեռքից «փրկված» շունն այժմ գտնվում է իր խնամակալության տակ: ՀԳ: Past.am-ը կհետևի իրադարձությունների ցարգացմանը:

 

Լուսանկարում՝ Միլենա Սահակյանն է

Լիլիթ Լալայան

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հետախույզի օրվա առթիվՍամվել Կարապետյանին կալանավորեցին 1 ամսով. կալանքի միակ հիմքը քաղաքական հետապնդումն է. Արմեն Ֆերոյան Փաշինյանը ամեն խոսափող տեսնելիս դատարաններին հրահանգներ է տալիս. պատգամավոր Ինչո՞ւ առաջացավ նոր տեսակի գայլիկոն հնարելու անհրաժեշտությունը. «Փաստ»Յուրաքանչյուր երեխայի համար՝ 4 մլն դրամ․ բնակարանային աջակցության նոր ծրագիրը հաստատվեց Դատավորը կատարեց կոնկրետ քաղաքական ցուցում. Աղավնի Սուքիասյան ՀՀ-ում ալիևյան սահմանադրություն չի ընդունվելու. Աբրահամյան Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռյազանին․ «Վայլդբերիզի» պահեստում հրդեհ է բռնկվել Պատմությունից դասեր քաղել նշանակում է ոչ թե ապրել անցյալով, այլ անցյալի փորձով ավելի պատասխանատու որոշումներ կայացնել. Մհեր ԱվետիսյանՓաշինյանը պատրաստվում է մեկնել Անթալիա՝ մասնակցելու նոյեմբերին կայանալիք COP-31-ին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (5 նոյեմբերի). Հրդեհ դպրոցում, փլուզում հանքում. «Փաստ»Իրանի Անվտանգության խորհրդի քարտուղարը հայտարարել է Թրամփի քաղաքական պարտության մասին Ucom-ը և Գործատուների միությունը համագործակցության հուշագիր են ստորագրել «Գարեգին Նժդեհ» կայարանում երկու անցակետի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է Զելենսկին Ուիթքոֆի և Քուշների հետ քննարկել է Աբու Դաբիում կայանալիք հանդիպման նախապատրաստումը Պետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ»Երևանում 5-ամյա տղան ընկել է 3-րդ հարկի բնակարանից և մшhացել Ձևակերպի՛ր Յունիբանկի Visa Digital թվային քարտ՝ գնումների և փոխանցումների համար Զելենսկին հույս է հայտնել, որ ԱՄՆ ընտրությունների արդյունքում կավելանա Ուկրաինային տրամադրվող աջակցության ծավալը Քննարկվել են ՀՀ-Վրաստան միջպետական հարաբերությունների շրջանակում տեղական ինքնակառավարման մարմինների միջև համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր Իրենց պլանը չի իրագործվելու. իրենք Ալիեւից են վախենում. Ֆարմանյան Արարատի մարզի Հայանիստ բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ «Հայաստանի արտաքին քաղաքականությունը զարգանում է ամբողջովին սխալ և շատ վտանգավոր ուղղությամբ». «Փաստ»Էս կալանքով ոչնչի չեն հասնելու, համոզելու գործընթաց է սկսվել. Մելոյան Պենտագոնը հաստատել է, որ Հեգսեթը կմնա իր պաշտոնում Սամվել Կարապետյանի վրա կալանքը 0 ազդեցություն է ունենալու. Վարդեւանյան Բրազիլիայում ֆուտբոլային հանդիպումն ավարտվել է ծեծկռտnւքnվ և 53 կարմիր քարտով Ուկրաինական ԱԹՍ–ները հարձակվել են Մոսկվային վառելիք մատակարարող նավթավերամշակման գործարանի և Ռյազանում Wildberries-ի պահեստի վրա Այսօրվա իշխանությունը քաղաքական հարցերը լուծում է հետապնդումների լեզվով. Աննա ԿոստանյանԻնչպե՞ս թույլ չտալ տնտեսական կոլապս. «Փաստ»Սամվել Կարապետյանին կրկին կալանավորելու այսօրվա որոշումը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանի պետական կառույցները կատարում են Փաշինյանի հրահանգները. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Կառուցիր տունդ՝ առանց լրացուցիչ գույք գրավադրելուՉԼ. «Ֆեներբահչե»-ն հաղթեց «Լիվերպուլ»-ին ԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցում նավթատար լցանավերի հրդեհման մասին Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 5-ին «Ամեն հայր, որ մնա տանը, բա ո՞վ է մեր հայրենիքը պաշտպանելու». կամավորական Հրաչյա Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 3-ին, տուն «վերադարձել»... տասն ամիս անց. «Փաստ»Մինչև 2 միլիոն դրամ՝ 63–72 տարեկան քաղաքացիներին․ նոր նախագիծ «Գնաճը ֆեստիվառների և պետական միջոցների վատնումների ուղիղ հետևանքն է. միտումնավոր անգործություն է դրսևորում գնաճի զսպման առումով». «Փաստ»Բոլորովին չեմ վախենում նման իրավիճակից. Թրամփ Պայքարի ոգին չի մարել. Ավետիք ՉալաբյանՓոփոխություններ Արցախից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման աջակցության ծրագրում. «Փաստ»Փաշինյանը չի կարող խոչընդոտել ազգային միասնությանը․ «Ուժեղ Հայաստան» Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկին Հ1-ի ղեկավարության գլխին «ամպեր են կուտակվում». ովքե՞ր են հրաժարական պահանջողները. «Փաստ»ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են «Արտահանում ենք պարտք, ներմուծում ենք հույս». 2027-ի բյուջեի ֆինանսական իլյուզիոնիզմը. «Փաստ»Ինչո՞ւ է Անկախության հռչակագիրը հայտնվել Բաքվի նշանառության տակ. «Փաստ»Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ»Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ»Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի մինչև նոյեմբերի 12-ը