ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դեմ է արտահայտվել համաեվրոպական միջուկային զենքի գաղափարին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Եվրոպայի համար միջուկային կարողությունների ստեղծումը, երբ ՆԱՏՕ-ում արդեն իսկ կա միջուկային զսպման համակարգ, ոչ մի օգուտ չի բերի։
Այդ մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն։
«ՆԱՏՕ-ի որոշ անդամների միջև միջուկային զսպման զուգահեռ համակարգերի ստեղծման գաղափարը, առանց ԱՄՆ-ի կամ Մեծ Բրիտանիայի ներառման, օգտակար չի լինի և միայն կխաթարի ընդհանուր միջուկային զսպումը, որը երկար տարիներ լավ է աշխատել շատերի համար»,- ասել է Ստոլտենբերգը Մյունխենի անվտանգության համաժողովում:
Նա նաև նշել է, որ ցանկացած քննարկում, որը կասկածի տակ է դնում ներկայիս միջուկային զսպման համակարգը, միայն կխարխլի դաշինքը։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



