Իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, իրար հերթ չեն տալիս ավետելու, որ ՀՀ-ն «ամենաանվտանգ երկրներից մեկն է»․ Մեսրոպ Առաքելյան
ԲԼՈԳ«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, իրար հերթ չեն տալիս ավետելու, որ Հայաստանը ամենաանվտանգ երկրներից մեկն է՝ համաձայն ինչ-որ անհայտ ծագման NUMBEO կայքի։
Պարզվում է՝ նույն այդ կայքի վերլուծությամբ՝ Հայաստանը տարածաշրջանի և ԱՊՀ ամենաթանկ ապրելու երկիրն է։
Քաղաքների առումով Երևանը նույնպես տարածաշրջանի և ԱՊՀ ամենաթանկ քաղաքն է։ Երևանում ապրելը ավելի թանկ է Մոսկվայից, Կիևից, Թբիլիսիից, Ստամբուլից, Ալմաթիից, տարածաշրջանի և ԱՊՀ բոլոր-բոլոր քաղաքներից։
Պատկերն ավելի տխուր է բնակվարձի մասով։ Կրկին լինելով ամենաթանկ քաղաքը տարածաշրջանում և ԱՊՀ-ում՝ Երևանում բնակվարձը թանկ է անգամ Մոսկվայից, մերձբալթյան մայրաքաղաքներից, Աթենքից։
Այս ամենը Հայաստանի տնտեսության անորակ զարգացման հետևանքն է:
1
Ծնողները 5 տարեկան երեխային կապել են մահճակալից, որ լավ քնի. երեխան մահացել է
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Լավ նորություն թոշակառուների համար
4
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը
5
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի



