Բորելը հայտարարել է, որ ԵՄ-ն մտադիր է պատժամիջոցների ռեժիմն անվանել Նավալնիի պատվին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Եվրամիությունն առաջարկել է վերանվանել գործող պատժամիջոցների ռեժիմը, որը ներառում է մարդու իրավունքների խախտումների հետ կապված անձանց, և անվանել այն Ալեքսեյ Նավալնիի անունով, ինչպես նաև չի բացառում պատժամիջոցների կիրառումը Ռուսաստանի քրեակատարողական համակարգի ներկայացուցիչների դեմ, ասել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։
«Մենք առաջարկում ենք փոխել պատժամիջոցների մեր ռեժիմի անվանումը և այն անվանել մարդու իրավունքների հարցերով պատժամիջոցների Նավալնիի ռեժիմ», – ասել է նա ԵՄ ԱԳ նախարարների հանդիպմանը ժամանելուն պես:
Բորելը չի բացառել նաև Ռուսաստանի քրեակատարողական համակարգի ներկայացուցիչների նկատմամբ պատժամիջոցների կիրառումը Նավալնիի մահվան կապակցությամբ։
Առավել մանրամասն` այստեղ. https://t.me/arm24live