Գևորգ Ալթունյանը ազատվել է տնային կալանքից
ՔԱՂԱՔԱԿԱՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության նախկին պետ Գևորգ Ալթունյանը ազատվել է տնային կալանքից:
Այս մասին Tert.am-ին հայտնել է Ալթունյանի շահերի պաշտպան Սիրանուշ Սահակյանը:
Նա նշել է, որ Գևորգ Ալթունյանի նկատմամբ տնային կալանքը ևս երկու ամսով երկարաձգելու միջնորդությունը մերժվել է: Որոշումը կայացրել է Հակակոռուպցիոն առաջին ատյանի դատարանի դատավոր Վահե Դոլմազյանը։
«Գևորգ Ալթունյանի նկատմամբ կիրառվել է գրավ և ստորագրություն՝ չհեռանալու մասին»,- ասել է պաշտպանը։
Սիրանուշ Սահակյանի խոսքով կալանքի իրավաչափության հարցը վիճարկման առարկա է, կա նաև ՄԻԵԴ ներկայացված գանգատ։
Հիշեցնենք, որ Գևորգ Ալթունյանը, Dasaran.am կայքի հիմնադիր Սուրեն Ալոյանը ու ևս 3 անձ, մեղադրվում են ՊՆ գնումների գործընթացի արդյունքում փաստաթղթերում կեղծ տեղեկություններ զետեղելու եղանակով պետությունից 106 մլն 300 հազար դրամ հափշտակելու մեջ։
Առավել մանրամասն` այստեղ. https://t.me/arm24live