Երևան, 03.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ջրբաժան, ճամփաբաժան և... «բաժանաջուր». «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երեկ ճամփա փակելու «փոխանցիկ դրոշը» Վարդենիսից անցել էր Մարտունի: Եթե Վարդենիսում մարդկանց հուզել էր «պասպորտ սեղանի» կամ՝ ոստիկանության անձնագրային բաժնի փակումը, ապա Մարտունիում հուզումները պայմանավորված էին արտագնա աշխատանքի մեկնածներին հարկելու Նիկոլ Փաշինյանի ցանկությամբ:

Դե, երևի Փաշինյանը ցանկանում է «հերոսացնել» մարտունեցի «խոպանչիներին», դրա համար էլ նրանց հարկի տակ է դնում: Իսկ մարդիկ էլ չեն գնահատում, որ իրենց ուզում են հերոսացնել: Բողոքում են:

Սա, ինչպես ասվում է, ընթացիկ-լրահոսային շղարշը: Իսկ եթե այդ շղարշը կամ քողը անշտապ բարձրացնենք, ապա կարող ենք նկատել նաև այլ խնդիրներ: Օրինակ՝ կարող ենք նկատել, որ 2021 թվականի հունիսին թե՛ վարդենիսցիների, թե՛ մարտունեցիների մեծ մասը ընտրել է Նիկոլ Փաշինյանին: Հարկավ, հիմա որ այդ նույն ընտրողներին հարցնես, նրանք կասեն, որ չեն ընտրել, որպեսզի իրենց քաղաքում անձնագրային բաժինը փակվի կամ թշնամին գա ու Վարդենիսի գլխին «թառի», չեն ընտրել, որ կառավարությունը նույնիսկ «խոպանչիների» գրպանը մտնի: Կասեն, որ իրենք լավ մտադրություններ ունեին, լավ ցանկություններ, չգիտես, թե է՛լ ինչ...

Մյուս կողմից՝ ծանր մտորումների առիթ է տալիս, որ փողոց դուրս գալու առիթ են անձնագրայինը փակելը, «խոպանչիներին» հարկելը, ձուկ բռնելն արգելելը, մեքենաների մաքսատուրքերի հետ կապված խնդիրները, բայց ոչ այն հանգամանքը, որ Հայրենիքի մի հատված կորցրեցինք, որ Հայրենիքի մնացյալ հատվածն է վտանգի տակ: Բայց սա այլ խոսակցության, այլ նյութի թեմա է:

Ուղղակի այստեղից ձգվեց այլ մտորումների, այլ դիտարկումների քարավանը: Նիկոլ Փաշինյանին 2018-ին չէին ճանաչում շատերը. նույնիսկ նրանք, ովքեր նրա ընտանեկան թերթի մշտական ընթերցողներն էին, չէին կարող ասել, թե ճանաչում են նրան: Քիչ թե շատ ճանաչողները, որոնց թիվը, հասկանալի է, շատ փոքր էր, ասում, զգուշացնում էին, բացատրում էին, որ նրան չի կարելի ոչ միայն երկիր, այլև, առհասարակ, որևէ կառույց վստահել: Ասում էին՝ կործանելու է, աղետի է մատնելու: Հասկանալի է, որ նույնիսկ ճանաչողները չէին կարող պատկերացնել աղետի այսպիսի մասշտաբները, բայց ձախողումների, ավերումների մասին զգուշացնում էին:

Բայց տասնյակ ու տասնյակ հազարավորների, հարյուր հազարավորների՝ էյֆորիայի մեջ ընկած «Նիկոլ վարչապետ» վանկարկումների տակ այդ զգուշացումները հաճախ չէին էլ լսվում: Ավելի ստույգ՝ անտեսվում էին: Սա չենք նշում որևէ մեկին, այսպես ասած, «երեսով տալու» կամ մեղադրելու համար: Ամենևին: Պարզապես հիշեցնում ենք, որ այդպիսին էր վիճակը «թավշահեղափոխական» 2018-ին:

Դե, չէին ճանաչում Նիկոլ Փաշինյանին, չգիտեին՝ ինչերի է ընդունակ, չէին պատկերացնում: Նույն 2018-ին արտահերթ էլ ընտրեցին...

Կարո՞ղ էին մարդիկ սխալվել նույն Փաշինյանի հարցում: Իհարկե: Կարող էին մոլորվել: Այն էլ՝ ինչպե՜ս: Ի վերջո, մարդիկ ինչ-որ բան էին փնտրում, նորություն, արդարություն, էլի բաներ...

Բա՛յց: Դա՝ մինչև 2020-ի նոյեմբերի 9-ը: Փաշինյանական պարտության, կապիտուլ յացիոն հայտարարության ստորագրման օրը՝ 2020-ի նոյեմբերի 9-ը, շատ կոնկրետ ու դաժան ջրբաժան է: Այն ջրբաժանը, որ ակնարկել ենք վերնագրում: Ու այն ջրբաժանը, որն անուղղակի ակնարկել էինք նաև էկոնոմիկային նախկին նախարար, այժմ՝ «տնային կալանավոր» Քերոբյանի մասին անդրադարձում:

Մինչև այդ, իհարկե, այլ խնդիր է, շրջադարձելի, «փոշմանելի», ինչ-որ տեղ՝ հասկանալի:

Բայց 2020-ի նոյեմբերի 9-ից հետո Նիկոլ Փաշինյանի կողքին կանգնելը, նրան սատարելը, նրան ընտրելը, առավել ևս նրա կառավարության կամ իշխանության մաս կազմելը արդեն շատ կոնկրետ ցուցիչ է, թե ում հետ կամ ինչ երևույթի հետ գործ ունենք:

Բայց նրանք կա՛ն, կա՛ն այդ մարդիկ:

Մարդիկ, որոնք շարունակեցին մնալ Նիկոլ Փաշինյանի հետ, երբ նա հրապարակավ ուրացավ Արցախը, այն հռչակեց թշնամապատկան:

Մարդիկ, որոնք շարունակեցին մնալ Նիկոլ Փաշինյանի հետ, երբ նա Արցախը հանձնեց մարդակեր ու հակահայ թշնամու հոշոտմանը, երբ հրաժարվեց պաշտպանել Արցախի հայությանը:

Մարդիկ, որոնք նույնիսկ այդքանից հետո 2021 թվականին քվե տվեցին Նիկոլ Փաշինյանին: Բայց այս թեման առանձին քննելիք է:

Ուրեմն, ինչո՞ւ վերոնշյալ մարդիկ մնացին ու դարձան Նիկոլ Փաշինյանի հենարանը: Ավելին, ինչո՞ւ ոմանք նոր եկան «համալրելու» նրա իշխանությունը: Չգիտեմ, իսկապես անհնար է որևէ ողջամիտ բացատրություն գտնել դրան:

Գուցե փո՞ղը, ի մասնավորի՝ պարգևավճարները, մի քանի օրով կամ մի քանի ամսով ինչ-որ պաշտոն ունենա՞լը, մանդա՞տը՝ հաշվի առնելով նրանց մեծ մասի անցյալը, գուցե վա՞խը, գուցե «մեկ նպատակով շղթայված լինե՞լը», «կոլեկտիվ մեղքի զգացողությո՞ւնը»... Տարբերակները քիչ չեն:

Այ, այստեղ էլ ի հայտ է գալիս ճամփաբաժանը: Այն բոլորիս է վերաբերում, անշուշտ: Բայց հիմա այն ամենից շահ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի հետ մնացած կարծեցյալ «յուրայիններին»: Նրանք պետք է ընտրություն կատարեն: Գուցե դեռ ուշ չէ, չնայած, կրկնենք, մինչ 2020 թ. նոյեմբերի 9-ը այլ է, հետոն՝ այլ...

Եվ մի փոքր էլ՝ «բաժանաջրի» մասին:

Ակնհայտ է, որ Փաշինյանը պետք է հեռանա, որպեսզի Հայաստանը շանս ունենա: Դա արդեն 3 ու ավելի տարի է ակնհայտ: Փաշինյանը չի հեռանում: Նա որոշել է մինչև վերջ կառչած մնալ վարչապետի աթոռին: Ակնհայտ է, որ բոլոր ոչ իշխանական շրջանակները պետք է միավորեն ջանքերը, պետք է մի կողմ դնեն իրենց բոլոր տարաձայնությունները, որպեսզի կարողանան հեռացնել Փաշինյանին, որը, հենց ընդդիմախոսների, ընդդիմադիրների, պարզապես իրականությունը լիարժեք ընկալողների տեսանկյունից, ուղղակի սպառնալիք է Հայոց պետականության ու հայության հետագայի համար:

Բայց ահա հենց այդ կետում արդեն մի քանի տարի «բուքսավատ» է, այն է՝ տեղապտույտ: Ավելին, ժամանակ առ ժամանակ սկսում են տարաբնույթ քննարկումներ՝ «տիտղոսային ընդդիմությունն այսպես, տիտղոսային ընդիմությունն այնպես» (որտեղից էլ պեղում են նման ձևակերպումներ), «ո՞վ բերեց Նիկոլին», «ո՞վ քվեարկեց խորհրդարանում Նիկոլի օգտին», «ո՞վ կար Հանրապետության հրապարակում», «ո՞վ է ժպտացել Նիկոլի ընտրվելու օրը» և այլն, և այսպես շարունակ:

Կրքեր են բորբոքվում, սոցցանցերում լուրջ դեմքով քննարկումներ են ընթանում:

Այ, դա էլ «բաժանաջուրն» է: Այսինքն, դա այն «ջուրը» կամ դատարկ թեման է, որն ասպարեզ նետելով՝ տորպեդահարվում են միավորման, պայքարելու, արդյունքի հասնելու նախնական իմպուլսները, ավելին՝ խորացվում են տարաձայնությունները, իսկ դա միայն ձեռնտու է իշխանությունից կառչած Փաշինյանին:

Հենց «բաժանաջուրը» մի կողմ դնենք, Փաշինյանից «բաժանվելը» կդառնա «տեխնիկայի հարց»:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
Ոչ մի պետության շահ չպետք է փոխարինի մեր սեփական պատմական գիտակցությանը. Մհեր ԱվետիսյանՈղբերգական վթարից տուժած երեխաներից մեկը դուրս է գրվել. մանրամասներ առողջական վիճակից Հունվարի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների, մեկանգամյա օգտագործման պլաստիկ ապրանքների օտարումը COP 17-ը ժողովրդի և երկրի բյուջեի վրա շատ ծանր է արժեցել. Աննա ԿոստանյանԱրդյունավետ գործընկերություն հանուն բնության. Team-ը COP17-ում պանելային քննարկում էր կազմակերպելՔննարկվել են Հայաստանի և Մեքսիկայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ»Նարեկ Կարապետյանն ու Իրինա Յոլյանը հիվանդանոցում այցելել են Անի Ավետիսյանին. Անուշ Միրզոյան Գյումրիում բնակարաններ կհանձնվեն սոցիալապես ծանր պայմաններում ապրող ընտանիքներին Ուկրաինայում զինվորներ են խոշտանգվել. Ի՞նչ է թաքնված ռազմական օբյեկտի պատերի հետևում Հայրության արձակուրդ Հայաստանում․ ինչ իրավունքներ ունենIDBank-ն առաջին անգամ թողարկել է արժեկտրոնային անժամկետ պարտատոմսեր Իրավիճակը բարդ է, լարված. Հայաստանը նոյեմբերին կհեռացվի՞ ՀԱՊԿ-ից. «Փաստ»Իրանը սպառնում է հարվածել Եվրոպայում գտնվող ԱՄՆ ռազմական օբյեկտներին Գագիկ Ծառուկյանին հետագա կալանքի տակ պահելն այլևս չունի որևէ ողջամիտ անհրաժեշտություն. ԲՀԿ Ռուսաստանում նոր խիստ կանոններ են ուժի մեջ մտել․ օտարերկրացիներին սպառնում է արտաքսում Խաղաղության անունից հանդես եկող իշխանությունը սեփական քաղաքական օրակարգի շուրջ անհամաձայնությունը հաղթահարելու միջոց է հայտարարում հանրային ճնշումը. Ա. ՀովասափյանԵրբ սկսում ես զիջումներ անել, չես կարող կանգ առնել. «Փաստ»Գազայում վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի կողմից իրականացված հարձակումների հետևանքով զոհվել է 15 մարդ ՀՀ ՊԵԿ-ը հորդորում է Ռուսաստանի Դաշնությունից կանխիկ գումարի արտահանում պլանավորելիս նախապես ծանոթանալ գործող կարգավորումներին  ԶՊՄԿ-ն հյուրընկալել է Case Key բիզնես խնդիրների լուծման մրցույթի մասնակիցներին և համակարգողներին«Ամեն վայրկյան հեռախոսի զանգին էի սպասում». Աշուռ Իսախանովն անմահացել է հոկտեմբերի 29-ին Քերթում, տուն «վերադարձել»... չորս ամիս անց. «Փաստ»Անձնագիր ստանալու նոր կանոններ․ հայտնի են վճարների առավելագույն չափերը Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին Երբ մեծ տերությունների շահերը հակադրվում են, փոքր պետությունների համար հավասարակշռություն պահպանելը անհնար է դառնում. Մհեր ԱվետիսյանՏարադրամի փոխարժեքները նոյեմբերի 3-ին «Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վարքագիծ կառուցելու հարցում». «Փաստ»Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա եռակողմ բանակցություններ են նախատեսվում․ մանրամասներ Իրանը բալիստիկ հրթիռներ է տեղակայել Ադրբեջանի սահմանին Լույս չի լինելու Ի՞նչ փոփոխություններ կկատարվեն խաղողի մթերման գործընթացում. «Փաստ»Վենսը հայտարարել է ԱՄՆ-Իրան բանակցություններում առաջընթացի մասին Reuters․ Հայտնի է, թե ով է ներկայացնելու Միացյալ Նահանգները Աբու Դաբիում կայանալիք բանակցություններում Կառավարության «ձեռքերը»՝ մշտապես քաղաքացու գրպանում. «Փաստ»Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ»Ընդդիմությունն արձագանքում է «հանրային ճնշում» գեներացնելու վերաբերյալ Փաշինյանի սպառնալիքին. «Փաստ»Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխատավարձեր. «Փաստ»«Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ»Վրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. ԿոբախիձեՌուսաստանում վաղվանից խստացվում են ներգաղթյալներին ներկայացվող պահանջներըՁյուն կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 3-ից 7-ինԵմենում հուսիթների հրթիռային հարվածի հետևանքով առնվազն 20 խաղաղ բնակիչ զոհվել էԱնթիլիասում տեղի է ունեցել եկեղեցիների և միջեկեղեցական կառույցների գլխավոր քարտուղարների համաժողովըՎերին Լարսի անցակետում Վրաստան մուտք գործելուն է սպասում է ավելի քան 800 բեռնատարԹրամփը չի բացառել Իրանի դեմ ռազմական գործողությունների ընդլայնումը«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ԹուրքիայումՎիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներԺողովրդի այոն չի կարելի այլ կերպ մեկնաբանել․ Մհեր Ավետիսյան«Օրենքով սահմանված կարգով օգնելու ենք բոլորին, որպեսզի նրանց իրավունքները պաշտպանված լինեն»․ Արեգա Հովսեփյան