Երևան, 01.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Իրանի դեմ պատժամիջոցների վերացումը, կարծես թե, այդքան էլ չի ոգևորում Ադրբեջանին

ԲԼՈԳ

Աշոտ Մովսիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Իրանի դեմ պատժամիջոցների վերացումը, կարծես թե, այդքան էլ չի ոգևորում Ադրբեջանին։ Թեև այսօր Ադրբեջանի արտգործնախարարությունը շնորհավորել է Իրանին՝ պատժամիջոցների վերացման կապակցությամբ, բայց կատարվածի նկատմամբ ադրբեջանական դժգոհությունը երևում է նույնիսկ շնորհավորական ուղերձի բովանդակությունից, որտեղ յուրաքանչյուր բառը վկայում է դրա զուտ «արարողակարգային» և ձևական բնույթի մասին։

Իհարկե, Բաքվում հասկանում են, որ Իրանի ապամեկուսացումն ու վերադարձը միջազգային քաղաքականություն շատ դեպքերում է հակասելու իրենց շահերին։

Այսպես, նախ՝ Իրանի՝ միջազգային ասպարեզում ու հատկապես տարածաշրջանում դիրքերի ամրապնդմանը զուգահեռ Ադրբեջանը ստիպված է լինելու ավելի զգուշավոր քաղաքականություն վարել ԻԻՀ «ոխերիմ բարեկամ» Իսրայելի հետ, որի հետ համագործակցությունն այս պահի դրությամբ շատ բարձր մակարդակի է: Ադրբեջանա-իսրայելական հարաբերությունների «ջերմությունը» նկարագրելու համար բավական է միայն նշել իսրայելական զինամթերքի այն ծավալը, որ այսօր Ադրբեջանը ստանում է Իսրայելից՝ նավթ վաճառելու դիմաց: Իհարկե, այս ամենը պաշտոնական Թեհրանի սրտով չէ, քանի որ Իսրայելը, Ադրբեջանին զինելով, բացի Հայաստանի անվտանգությանը հարվածելուց նաև «օձ է տաքացնում» Իրանի թիկունքում։

Իրանի կապանքների ազատումը կարող է վատ անդրադառնալ նաև թուրք-ադրբեջանական հարաբերությունների վրա՝ ստիպելով դրանց դառնալ ավելի զգուշավոր, քանի որ Թուրքիայի համար տարածաշրջանում հայտնվում է ուժային մեկ այլ կենտրոն: Սա էլ ավելի է դժվարացնելու Թուրքիայի որդեգրած նեոօսմանական քաղաքականության իրագործումը, ինչպես նաև հարվածելու է Թուրքիայի ունեցած տարածաշրջանային հեղինակությանը:

Այս ամենին զուգահեռ Իրանի ապամեկուսացումը Ադրբեջանի համար կարելի է որակել կրկնակի հարված տնտեսական առումով, քանի որ իրանական նավթը, վերդառնալով միջազգային շուկա, կարող է էլ ավելի արագացնել նավթի համաշխարհային գների անկման տեմպերը: Թեև ադրբեջանական նավթի վաճառքը կազմում է աշխարհում նավթի ընդհանուր վաճառքի ընդամենը 0.5-0.6 տոկոսը, միևնույնն է, նավթագազային տնտեսություն ունեցող Ադրբեջանի համար նավթի գների ցանկացած վայրէջքային տատանում շատ ցավալի հետևանքներ է ունենում։
Պատահական չէ, որ վերջին շրջանում նավթի գների անկմանը զուգահեռ Ադրբեջանը ստիպված է գնալ մի շարք խնայողությունների, և ամենևին բացառված չէ, որ հետաձգվեն տարածաշրջանային մի շարք խոշոր նախագծեր, ինչպիսին է, օրինակ, ԹԱՆԱՓԸ, որի միջոցով պլանավորվում է ադրբեջանական գազը հասցնել Եվրոպա։

Բաքվում նաև հասկանում են, որ Իրանի հզորացմամբ Ադրբեջանում կաշխուժանան կրոնական պահպանողական և իրանամետ ուժերը, որոնց դեմ բռնությունններն ու ճնշումներն անցյալ տարվա նոյեմբերին նոր թափ էին ստացել։

«Դոմուս» ՓԲԸ-ի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայումՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն Ուկրաինայում լիակատար հրադադարի կոչ է արելԵրեք նախարարություն վերանվանվել էԱյսօրվանից վարորդական տեսական քննություններն անցկացվում են նոր կարգովՆեպալում ջրհեղեղից հետո փրկվել է 330 օտարերկրացիԴիլիջանում բախվել են «Ford Transit»-ն ու «Lada Granta»-ն․ կան վիրավորներԵրևանում մի խումբ երիտասարդներ ծեծի են ենթարկել 4 հոգու, հայտնաբերվել է բեյսբոլի մահակՌԴ ԶՈւ–ն Զապորոժիեի մարզում երկու բնակավայր է վերահսկողության տակ առել«ՍԵՐՈՒՆԴ»-ի մեկնարկը. առաջին հեղինակային մոդելը՝ նպատակադրված երեխայի համակողմանի զարգացման վրա՝ արհեստական բանականության հենքովԻնչ կպահանջի Ռուսաստանը ՓաշինյանիցՉկա որևէ իրավական հիմք, որ Տիգրանաշենն Ադրբեջանի տարածք է. Ավետիք ՉալաբյանԻրանի ԶՈւ-ն առանց պատասխանի չեն թողնի ԱՄՆ-ի ոչ մի uադրիչ գործողություն. Բաղաի Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 4 մարդ «Յունիսպորտը» դուրս եկավ ֆուտզալի Չեմպիոնների լիգայի հիմնական փուլ Այս պահի տվյալներով՝ Հայաստանում առաջին դասարան հաճախելու նպատակով հայտարարագրվել է 33 հազար աշակերտ. ԿԳՄՍՆ Սաուդյան նավթ տեղափոխող գերտանկերներ են հարձակման են ենթարկվել Այսօրվանից վարորդական իրավունքի վկայական ստանալու որակավորման տեսական քննություններն անցկացվում են ըստ կարգերի խմբավորված հարցաշարերով Ես վստահ եմ, որ մենք կհաղթենք. Փեզեշքիան 25-օրյա հավաքների օրերը հայտնի են Մոսկվան շարունակում է աշխատել Երևանի հետ՝ կատարելով իր բոլոր պարտավորությունները. ՌԴ տրանսպորտի նախարար Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը տեղափոխվեց ՌՊԼ 5 տարի իմ նման տղերքին չլսեցիք, որ ասում էինք՝ երկու լարի վրա խաղալ հնարավոր չէ․ Մհեր ԱվետիսյանԱմիսներով մարդկանց անհիմն մեղադրանքով պահում են բանտերում, և ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվում. Արմեն ՄանվելյանԳյուղատնտեսությամբ զբաղվող մարդկանց դժվարությունները, ցավոք, մեկ էտապով չեն ավարտվելու. Հրայր ԿամենդատյանՀայաստանում կան շատ պայծառ մարդիկ, որոնց հետ միասին պետք է վեր հանենք մեր երկիրը. Աննա ԿոստանյանՊուտինը կոչ է արել բարձրացնել ՄԱԿ-ի գործունեության արդյունավետությունը Վենսը Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգության ապահովումը համարել է ԱՄՆ-ի հիմնական խնդիրը Ամբողջ տարածաշրջանն է գին վճարում Իսրայելի ագրեuիվ քաղաքականության համար. Էրդողան Բլոգեր Անկիտ Բալիյանին անհայտ անձը կյանքից զրկել է մարզասրահից դուրս գալիս Մենք նույնպես եղել ենք դպրոցական․ Ուժեղ ՀայաստանԲաքուն և Երևանը աշխատում են փոխադարձ առևտուրը ընդլայնելու ուղղությամբ. Ալիև Պուտինը և Ալիևը կարճ զրուցել են ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակում Թրամփը խնդրել է Apple-ին իր քարտեզներում փոխել Օնտարիո լճի անվանումը Ի՞նչ կապ ունի «պարսկական խնձորը» Չինաստանի հետ. «Փաստ»Յամալի երկու գոլ խփել տեսնելը նույնպես ինձ շատ է ուրախացնում. Ֆլիկ Գազատար է վնասվել. Կենտրոն վարչական շրջանի մի շարք հասցեներում գազանջատում է Հարբած տղամարդը սպանել է որդունՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կբարձրանա «Ռուսաստանին չլսելու գինը շատ թանկ է լինելու Հայաստանի համար»․ քաղաքական ուղերձ Երևանին․ Մհեր Ավետիսյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ).Սկսվել է Երկրորդ համաշխարհային պատերազմը. «Փաստ»Երիտասարդությունը կարող է անգնահատելի դեր ունենալ հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդման գործում. Զախարովա Թրամփի վարկանիշն ընկել է Բայդենի նվազագույնից էլ ցածր Կրթական համակարգի խորքային խնդիրները՝ նոր ուսումնական տարվան ընդառաջ. «Փաստ»ԱՄՆ ցամաքային ուժերի նախարարը հրաժարական է տվել Փիթ Հեգսեթի հետ լարված հարաբերությունների պատճառով Ընդդիմությունը պետք է անցում կատարի միասնական և կոորդինացված գործողությունների. Մենուա ՍողոմոնյանԵթե պլանավորում եք ինքնասպան լինել, ապա քիչ հավանական է, որ թիկնապահ պետք լինի. «Փաստ»Կան եզակի դատավորներ, որոնք Փաշինյանին չեն ենթարկվում. Ցոլակ Ակոպյան Տատիկը սպանել է չորս թոռներին և սեփական դստերը. ի՞նչ է հայտնիԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Նալբանդյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում Նեպալում ջրհեղեղի հետևանքով զnhերի թիվը գերազանցել է հազարը