«Գործարքը զուտ առևտրային է, չունի որևէ քաղաքական ենթատեքստ». պարզաբանում «Տաշիր» ընկերությունների խմբի կողմից
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՓետրվարի 20-ին ֆրանսիական Le Monde-ը լուր էր տարածել այն մասին, որ ֆրանսիական դատարանը սառեցրել է Լազուրե ափին գտնվող՝ ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանին պատկանող «Իրինա Մարիա» վիլլայի նկատմամբ սեփականության իրավունքը։ Տեղեկատվությունը տարածվել էր նաև հայկական մի շարք լրատվամիջոցներում։
Այս հարցի վերաբերյալ Past.am-ը մեկնաբանություն խնդրեց «Տաշիր» ընկերությունների խմբի մամուլի ծառայությունից, որին ի պատասխան մեզ հայտնեցին.
«Հաստատում ենք, որ վիլլան 2016 թ-ին ձեռք է բերվել պարոն Սամվել Կարապետյանի կողմից։ Գործարքը զուտ առևտրային է, չունի որևէ քաղաքական ենթատեքստ։
Որևէ այլ իրավաբանական կամ ֆիզիկական անձ, այդ թվում՝ «Գազպրոմը», ուղղակի կամ անուղղակի առնչություն չունեն նշված գույքի սեփականության հետ։
Հրապարակված փաստի առնչությամբ ներկայումս իրականացվում են համապատասխան իրավական գործողություններ՝ առկա թյուրըմբռնման վերացման և պարոն Կարապետյանի սեփականության իրավունքի պատշաճ մակարդակով պաշտպանման ուղղությամբ»։