Հայաստան է ժամանել Ֆրանսիայի պաշտպանության նախարարը
ՔԱՂԱՔԱԿԱՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՀՀ է ժամանել Ֆրանսիայի պաշտպանության նախարարը։
Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրավերով փետրվարի 22-ին պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն է ժամանել Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուի գլխավորած պատվիրակությունը:
Ավելի վաղ գրել էինք, որ փետրվարի 22-23-ը Հայաստանում այցով կգտնվի Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստյան Լեկորնյուն։
Սա կլինի Ֆրանսիայի ռազմական գերատեսչության ղեկավարի առաջին այցը Հայաստան։ Միևնույն ժամանակ, այցի հիմնական նպատակը կլինի «պաշտպանության հարցերում երկու պետությունների միջև հարաբերությունների ամրապնդումը»։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ պայմանագիր է կնքվել Հայաստանի կողմից ֆրանսիական ռադարների ձեռքբերման համար։ Բացի այդ, երկրները երկխոսություն են վարում Հայաստանին ֆրանսիական հրետանային և հրթիռային համակարգեր մատակարարելու հնարավորության շուրջ։