Հայաստանի վրա Ադրբեջանի hարձակումը շատ հավանական է. Փաշինյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակումը շատ հավանական է։ Այս մասին France 24 հեռուստաալիքի հետ զրույցում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շեշտելով, որ այս մասին է փաստում Բաքվից հնչող հայտարարությունների վերլուծությունը։
Փաշինյանի խոսքով՝ Բաքվի կողմից Հայաստանի Հանրապետությունն «Արևմտյան Ադրբեջան» անվանելու, ինչպես նաև Ներքին Հանդում վերջին հարձակման ֆոնին պարզ է դառնում, որ Ադրբեջանի հետ խաղաղությունն այս պահին հնարավոր չէ։
«Եթե հաշվի առնենք Ադրբեջանի հայտարարությունները, ապա կարող ենք եզրակացնել, որ Հայաստանի վրա նոր հարձակումը շատ հավանական է: Բացի այդ Ադրբեջանի վերջին հարձակումը․ մենք պահանջեցինք հետաքննություն, սակայն, չնայած դրան, Ադրբեջանն օգտագործում է իրավիճակն իր հռետորաբանությունը սնելու համար: Այս ամենը ստիպում է մտածել, որ Ադրբեջանը նոր հարձակում է նախապատրաստում Հայաստանի դեմ»,- հավելել է նա։
Առավել մանրամասն` այստեղ. https://t.me/arm24live