Փաշինյանի հայտարարությունները, թե Ադրբեջանը պատրաստվում է պատերшզմի, անհիմն են. Ադրբեջանի ԱԳՆ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ադրբեջանի արտաքին գերատեսչությունը քննադատել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, պնդելով, որ France 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում Հայաստանի ղեկավարն «անհիմն» մեղադրանքներ է հնչեցրել Ադրբեջանի հասցեին:
Դրանք, ըստ Բաքվի, միտումնավոր լարվածություն են ստեղծում տարածաշրջանում և նպատակ ունեն հերթական անգամ խաթարել խաղաղ գործընթացը։
«Գերմանիայի կանցլերի նախաձեռնությամբ տեղի ունեցած ղեկավարների վերջին հանդիպումից հետո Հայաստանի նման հայտարարությունները և դրանք հնչեցնելու վայրը Ֆրանսիան ընտրելը Հայաստանի կողմից Գերմանիայի ջանքերի նկատմամբ անհարգալից վերաբերմունք է:
Այն վկայում է խաղաղ գործընթացի վրա Ֆրանսիայի շարունակվող բացասական ազդեցության մասին»,- հայտարարել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը։
Ըստ Ադրբեջանի արտաքին գերատեսչության՝ հայտարարություններն այն մասին, որ Ադրբեջանը պատրաստվում է հարձակվել Հայաստանի վրա և չի պահպանում միջազգային իրավունքի սկզբունքները՝ առկա փաստերի ակնհայտ խեղաթյուրում են և նպատակ ունի մոլորեցնել միջազգային հանրությանը։
«Այն հայտարարությունները, թե Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, վերջին շրջանում զանգվածային ռազմականացում իրականացնող և 5 ամիս տարածաշրջանի իրավիճակն ապակայունացնող Հայաստանի կողմից, բացարձակապես անհիմն են»,- հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը։
Առավել մանրամասն` այստեղ. https://t.me/arm24live