Երևան, 02.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը սադրանք է, որը սրում է իրավիճակը. Դավիթ Ջամալյան

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հայ հանրությունը երեկ տեղեկացավ, որ Հայաստանը սառեցրել է անդամակցությունը  Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ)։ Տեղեկությունը փոխանցել է  Նիկոլ Փաշինյանը՝ «France 24» հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ։

«Մեր կարծիքով՝ հավաքական անվտանգության պայմանագիրը Հայաստանի նկատմամբ կյանքի չի կոչվել, հատկապես՝ 2021-2022 թվականներին։ Սա չէր կարող վրիպել մեր ուշադրությունից։ Մենք «սառեցրել» ենք մեր անդամակցությունն այս պայմանագրին։ Տեսնենք՝ ինչ կլինի հետո»,- ասել է Նիկոլ  Փաշինյանը։ .

Ինչ վերաբերում է Հայաստանում ռուսական ռազմաբազայի հնարավոր դուրսբերմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ «այս պահին դա չի քննարկվում»։

Ի՞նչ է տալու Հայաստանին ՀԱՊԿ անդամակցության սառեցումը, այդ հայտարարությունից հետո ի՞նչ սպասել ռուսական կողմից, կարո՞ղ է այն  որևէ կերպ օգտագործել Ադրբեջանը՝ Հայաստանի դեմ հերթական սադրանքի գնալու նպատակով։

168.am-ի հետ զրույցում ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը պատասխանելով այս հարցերին, նախ ասաց, որ Նիկոլ Փաշինյանի այդ հայտարարությունը և հարցազրույցն առհասարակ մեծագույն դավադրություն էր հայոց պետականության հանդեպ։

«Բնականաբար, այս իշխանությունները մշտապես գնացել են ՀԱՊԿ-ից դուրս գալու ճանապարհով։ Նրանց կողմից ամենաստոր քայլն արվել է այն ժամանակ, երբ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին շինծու մեղադրանքով հետ կանչեցին։ Սա ոչ միայն վաստակ ունեցող զինվորականի հանդեպ էր անարգանք, այլև ՀԱՊԿ-ի։

Եթե իրերը կոչենք իրենց անունով, ապա սա այն անհրաժեշտ պատրվակն էր, որին սպասում է Բաքուն՝ նոր պատերազմ սանձազերծելու համար։ Այդ հարցազրույցի հետևանքը լինելու է նոր պատերազմն ու նոր կորուստները։

Այս «համազգային փորձանքը» հայտարարում է, որ խաղաղության պայմանագիր չի  կնքվելու, որովհետև Ադրբեջանը Հայաստանի Հարապետությունն անվանում է «Արևմտյան Ադրբեջան», հետո ավելացնում, որ Ադրբեջանը պատրաստվում է նոր պատերազմի, այո, իսկապես այդպես է։ Փոխանակ այդ հայտարարությունն անելուց հետո անի հնարավոր ամեն ինչ երկրի պաշտպանունակությունն ուժեղացնելու համար,  անում է մի բան, որով երկրին՝ հնարավոր ագրեսիայի դեպքում, զրկում է ամենահուսալի աջակցից։ Զրկում է երկրին այդ պատերազմին նախապատրաստվելու կարևոր հնարավորությունից։ Ոչ միայն ոչինչ չի անում կանխելու համար նոր ագրեսիան, այլև անում է քայլ, որը թուլացնելու է երկիրը և երկրի դարպասը բացում է  թշնամու առաջ»,- նշեց Դավիթ Ջամալյանը։

Ռազմական փորձագետի գնահատմամբ՝ Նիկոլ Փաշինյանը ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները սառեցնում է  Հայաստանի համար ամենավտանգավոր պահին, վերացնելով այն հնարավորությունը, որն իշխանությունը պետականակենտրոն կարող էր օգտագործել սեփական երկրի համար։

«Այդ հայտարարությունը ես սադրանք եմ որակում, որովհետև սրում է իրավիճակը՝ կտրուկ հայտարարություններ անելով, որին չի հետևում երկիրը պաշտպանելու արդյունավետ քայլեր։ Այս ամենն իր բովանդակությամբ շատ նման է «Արցախը Հայաստան է, և վերջ» հայտնի հայտարարությանը, որն արվեց 2019 թվականին Ստեփանակերտի «Վերածննդի» հրապարակում»,- հավելեց ռազմական փորձագետը։

Հարցին՝ արդյո՞ք տեղին չեն հանրության մեջ շրջանառվող կարծիքները, որ 2022 թվականի սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ ՀԱՊԿ-ից օգնություն չեղավ, իսկ Արցախը հայաթափվեց ռուս խաղաղապահների ներկայությամբ, հետևաբար՝ նման հայտարարությունը սպասելի էր, Դավիթ Ջամալյանը պատասխանեց, որ ՀՀ օրվա իշխանությունների գերնպատակը Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների խզումն է, Հայաստանը Ռուսաստանից հեռացնելը, քանի որ իշխանության են բերվել հենց այդ նպատակով։

«Բնականաբար, այս իրավաքաղաքական ինֆորմացիոն մեծ դավադրությունը մեր պետականության դեմ պետք է նաև հստակ իր քարոզչական կոմպոնենտն ունենա։ Նախ Արցախի մասով, որպեսզի այնտեղ ռուս խաղաղապահներն ունենային անհրաժեշտ քանակի ներուժ ադրբեջանական ագրեսիային դիմակայելու համար, պետք է ստեղծեին դրա հնարավորությունը։ Այնպես պետք է անեին, որպեսզի ռուսական ներուժն Արցախում ավելանար, ռուսական զինուժի ձևաչափը կարող էր արագ փոփոխվել։ Բայց ի՞նչ է արել ՀՀ իշխանությունը, արել է հնարավորը, որպեսզի ռուս խաղաղապահների ներուժն Արցախում չավելանա։ Հիշեցնեմ, Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ Ադրբեջանը վտանգ է տեսնում ռուսական բանակի կողմից, հետևաբար՝ ռուսական ներկայությունը Հայաստանի համար վտանգավոր է։ Հիմա եթե թույլ չեն տալիս, որ Արցախում ավելանա ռուսական ներուժը, ավելին՝ ագրեսիայի պահին՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին, երկու անգամ մերժում են Իրանում գտնվող ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ հանդիպումը։ Այս մասին բազմիցս ասվել է, հիմա ես հղում եմ կատարում հայտնի արևելագետ ռուսաստանաբնակ Կարինե Գևորգյանին։ Մեր այն հայրենակիցները, որոնք գտնվում են հակառուսական քարոզչության մեջ կամ դրա թիրախում, ուղղակի պետք է տեղեկացված լինեն»,- նշեց Դավիթ Ջամալյանը։

Այս համատեքստում, նա ընդգծեց՝ Ռուսաստանն այդ պահին արել է հնարավորը, որպեսզի իրավիճակն Արցախում կայունանա, բացի այդ, ռուս խաղաղապահները մինչև 2025 թվականը գտվելու են Արցախում, ինչը նշանակում է , որ դեռ շատ բան կարող է փոխվել։

«Այս ողբերգության թիվ մեկ պատասխանատուն ՀՀ գործող իշխանությունն է։

2023 թվականին, երբ Ադրբեջանը Հակարիի կամրջի մեր հատվածում փորձում էր դրոշ տեղադրել, մեր տարածքից հանկարծ կրակեցին, ինչն Ադրբեջանը որպես պատրվակ օգտագործեց՝ ամբողջովին փակելով դեպի Արցախ տանող ճանապարհը։ Հարց է առաջանում, այդ ինչպե՞ս է ստացվում, որ առանց մեկ կրակոցի հանձնում է Գորիս-Կապան ճանապարհը, Սև լճի հարակից տարածքները, իսկ հանկարծ այդ գործողությունն առաջացնում է ինքնասիրության պոռթկում, ու հրաման ես տալիս կրակել։ Պարզ է, որ սա իր ու Ալիևի համատեղ խաղն էր՝ պրովոկացիան, որպեսզի ամբողջովին ճանապարհը փակվեր»,- շեշտեց փորձագետը։

Դավիթ Ջամալյանը նաև ասաց, թե սուտ են այդ հայտարարությունները, որ ՀԱՊԿ պայմանագիրը չի գործել 2021-2022 թվականներին,  ՀԱՊԿ-ին ՀՀ-ն պատշաճ կարգով չի էլ դիմել։

«4-րդ հոդվածով,  որը նախատեսում է  անմիջական արձագանք, ՀՀ իշխանությունը չի դիմել։ 2022 թվականի սեպտեմբերի իրադարձությունների ժամանակ ՀԱՊԿ-ն առաջարկել է օժանդակության մեծ փաթեթ, նախկին գլխավոր քարտուղարը դա խոստովանել է։ Առաջարկվել է  խաղաղապահների տեղակայում սահմանին և զորավարժության անցկացում, սակայն Հայաստանը մերժել է այն պատրվակով, որ կառույցն Ադրբեջանին չի ճանաչում որպես ագրեսոր։ Երբ մենք մտել ենք ՀԱՊԿ կառույցի մեջ, երբևէ պատրանքներ չենք ունեցել, որ Բելառուսը կամ այլ մեկը Ադրբեջանին կճանաչի ագրեսոր։ Այդ կառույցը մեզ համար եղել է Ռուսաստանից անհրաժեշտ օգնություն ստանալու հավելյալ միջոց, անվտանգության հավելյալ  երաշխիք։ Իսկ երբ այսպիսի հայտարարություն են անում, դրանով փակում են Հայաստան եկող մատչելի զենքի խողովակը»,- եզրափակեց Դավիթ Ջամալյանը։

Առավել մանրամասն` այստեղ. https://t.me/arm24live

Ֆլորիդայում ինքնաթիռի վթարի հետևանքով ինը մարդ է զոհվել ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՇնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանԶելենսկին Ղրիմի հարցով հստակ ուղերձ է հղել Մոտ 1000 բեռնատար է սպասում Վերին Լարսով անցնելուն Զելենսկին Պուտինին առաջարկել է հանդիպել «Մենք գալիս ենք»․ Մեդվեդևն արձագանքել է մեղադրանքներին Ռուսական դիզելը Եվրոպա է մտնում այլ ապրանքանիշերի ներքո. ՌԴ փոխվարչապետ Իրանը բարձրացնում է ԶՈւ մարտունակությունը` ագրեuիայի դեպքում պատասխան տալու համար. Իրանի ՊՆ ԱՄՆ-ն ոչնչացրել է Իրանի միջուկային ներուժը․ Թրամփ Իրանը Մեծ Բրիտանիայի թագավորական նավատորմը և թագավորական ռազմաօդային ուժերը հայտարարել է ահաբեկչական կազմակերպություններ Պեսկովը նշել է Ուկրաինայի շուրջ բանակցություններին Եվրոպայի մասնակցության պայմանը Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ բանակցությունները լավ են ընթանում Սպանության նախապատրաստություն, ծանր հանցագործություններ, զենքեր. բացահայտումներ Լոռիում Ուկրաինայի զինված ուժերը հարձшկվել են ինքնահռչակ ԼԺՀ-ում քաղաքացիական ավտոբուսի վրա. կան զnհեր Իրանը չի սպասի հակառակորդի հարձակմանը․ Թեհրանի կոշտ նախազգուշացումը Թրամփը պատրաստ է Զելենսկուն հրավիրել Մայամիում կայանալիք G20-ի գագաթնաժողովին Վլադիմիր Պուտինը երբեք չի հրաժարվել Զելենսկու հետ խոսելուց․ Ուշակով Ռուբլին էժանացել է, դոլարը` թանկացել. տարադրամի փոխարժեքը՝ նոյեմբերի 1-ի դրությամբ Երեկ Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածների թիվը գերազանցել է 560-ը Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման գործարանին Ռուբիո․ ԱՄՆ-ն չի օգնել Ֆլավիո Բոլսոնարուին ընտրություններում պարտվելուց հետո հեռանալ Բրազիլիայից Իսպանական Լա լիգայի 11–րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» հաղթեց «Ալավեսին» Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Եվրահանձնաժողովը Լեհաստանից պահանջել է ապահովել Սահմանադրական տրիբունալի աշխատանքը Նոյեմբերի առաջիկա օրերի եղանակը Մшհացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չենՌուսաստանից հարկադիր արտաքսված օտարերկրացիների թիվը կտրուկ աճել է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պшտերազմը հսկայական վնաս է հասցրել համաշխարհային տնտեսությանը․ Ֆիդան Իտալական Ա Սերիայի 10-րդ տուրի շրջանակում «Միլանը» հաղթեց «Ինտերին»․ Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանը Թրամփ․ ԱՄՆ-ին՝ Իրանում մեկ կամ երկու թիրախ է մնացել խոցելու Ռուսական ուժերը հարվածել են Կոնոտոպի երկաթուղային կայարանին և Օդեսայի մոտ բեռնատար նավ խոցել Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԻրանում նոր՝ ավելի երիտասարդ և եռանդուն առաջնորդի իշխանության գալով, այդ երկրի գործելաոճը դարձել է շատ ավելի հարձակnղական և առանց «սեթևեթանքների». Վարդան Ոսկանյան Կիևն անտեսում է ՌԴ նավթավերամշակման գործարաններին hարվածները դադարեցնելու Թրամփի պահանջները. Ուշակով Հայաստանի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի շրջանակում «Ալաշկերտը» հաղթեց «Արարատին» Արձանագրում ենք միջազգային բոլոր ժամանակակից ստանդարտներին համապատասխանող անձնագրի թողարկումը ՀՀ-ում. Նիկոլ Փաշինյան 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում, տարբեր աստիճանի մարմնական վնաuվածքներով տեղափոխվել են հիվանդանոց Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Տ. Ս.-ի մարմինը՝ հրшզենային վնաuվածքով․ ՊՆ Իրանի ԱԱԽ քարտուղար Ռեզայի․ Իրանի առաջադրած յոթ պայմանները պետք է կատարվեն Նոյեմբերի 2-ին, 3-ին, 4-ին, 5-ին, 6-ին, 7-ին, 9-ին Երևանի և մարզերի հարյուրավոր հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԶինծառայող է մահացելԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկին