Երևան, 12.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Դիլետանտության և հիպոթետիկության խառնուրդը. «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

2018 թվականի իշխանափոխությունցի հետո Հայաստանում գործ ենք ունենում մասնագիտական համահարթեցման հետ, քանի որ փորձագիտական կարծիքներն ու դիտարկումները կորցրել են իրենց նշանակությունը, իսկ դիլետանտները դարձել են կարծիք թելադրողներ։ Դրա արդյունքում է նաև, որ գլխավորապես մակերեսային ու ոչ հիմնավոր պատկերացումներ ունեցող, տվ յալ ոլորտի հետ կապ չունեցող «փորձագետները» փորձում են այնպիսի բարեփոխումներ իրականացնել, որոնց արդյունավետությունը միանգամից բազմաթիվ հարցերի տեղիք է տալիս։ Խնդիրները հատկապես տեսանելի են կրթության ոլորտում։ Արդեն 5 տարի է, ինչ իշխանությունները խոսում են կրթության ոլորտում բարեփոխումների մասին, բայց փորձը ցույց է տալիս, որ Փաշինյանի կառավարման օրոք կրթական ոլորտում եղած խնդիրները ոչ միայն չեն լուծվել, այլև ավելի են սրվել։ Ավելին, տպավորություն կա, որ համակարգը քանդելու հետևողական ծրագիր է իրականացվում:

Բայց ամեն ինչ հերթով: Նախ՝ միասնական քննությունների ժամանակ դիմորդների գրանցած ցուցանիշներն ինքնին շատ խոսուն են։ Այնպիսի իրավիճակ է, որ անգամ ընդունելությունն է կորցրել իր արժեքը, դիմորդների թիվը ևս պակասել է, քանի որ հասարակության մեջ առավել տարածվում է այն ընկալումը, որ կրթական ցենզը չի գնահատվում ու ուղղակի իմաստ չկա բարձրագույն կրթություն ստանալու։ Մյուս կողմից էլ՝ իշխանություններն անգամ դպրոցական դասագրքերի հարցը չեն կարողանում լուծել. կա՛մ չեն հասցնում տպագրել, կա՛մ էլ, մեղմ ասած, խոցելի բովանդակությամբ, վիրպակներով լի ու աղճատված դասագրքեր են ստեղծում։ Ու հիմա, նույն իշխանությունը, որ նույնիսկ այսպիսի փոքր, ընթացիկ խնդիրներին վերջնական լուծում չի տվել, ցանկանում է խոշոր ակադեմիական քաղաք կառուցել ու դրանով իբր «մեկընդմիշտ բարեփոխել» կրթական համակարգը։

Դեռ մի կողմ թողնենք, որ իրենց հնարավորություններից բարձր գործ են նախաձեռնել այս իշխանությունները: Հարցն այն է, որ միայն կրթական քաղաք կամ նոր շենքեր կառուցելով՝ կրթության որակի բարձրացման հարց չի լուծվելու, դրա համար բովանդակային փոփոխություններ են անհրաժեշտ։

Ի դեպ, ուշադրություն պետք է դարձնել, որ ակադեմիական քաղաքի կառուցման անհրաժեշտությունն էլ կրթական ոլորտի պատասխանատուները մեկնաբանում են այն համատեքստում, թե դրանով մայրաքաղաքը կբեռնաթափեն, բայց արդյունքում տեղի է ունենալու ոչ թե բեռնաթափում ու ապակենտրոնացում, այլ գերկենտրոնացում՝ արդեն մայրաքաղաքի այլ մասում։ Չհաշված, որ այս նախագծի իրականացման արդյունքում հնարավորություն կունենան կրճատել ու փոքրացնել բուհերի քանակը ու դրանով կհասնեն կրթական համակարգը կազմալուծելու իրենց նպատակին։ Դե, գործող բուհերի շենքերն էլ, որոնք ամփոփում են կրթական ավանդույթները, կվաճառվեն կամ վարձակալությամբ կտրամադրվեն, չարչիական կամ ստամոքսային մտածողությունը կհաղթի. կարևորը՝ կրթության հաշվին բիզնես արվի։ Ստացվում է, որ գումար աշխատելու մոլուցքն ավելի կարևոր է, քան արժեհամակարգը։

Մյուս կարևոր հարցն էլ այն է, թե արդյոք շենքերի վաճառքի կամ վարձակալության հաշվին հնարավոր լինելո՞ւ է փակել ակադեմիական քաղաքի կառուցման ծախսերը։ Եթե հնարավոր չեղավ, այդ դեպքում ի՞նչ են անելու կրթական ոլորտի պատասխանատուները։

Ստացվում է, որ իշխանությունները խաղադրույք են անում մի հանգամանքի վրա, որը ստույգ չէ կամ հիպոթետիկ նշանակություն ունի։ Ու տարբեր հարցերում են իշխանությունները նման ծրագրեր առաջ քաշում։ Կարելի է նույնիսկ ասել՝ բոլոր հարցերում:

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
Արդեն 3-րդ օրն է` իրավապահները փնտրում են Երևանում լքված նորածնի մորը Հին հայկական ավանդույթներ, որոնք աստիճանաբար անհետանում են մեր առօրյայիցԱմեն ինչ հիանալի է. Դոնալդ Թրամփը` Իրանի հետ կապված իրավիճակի մասին Նովոռոսիյսկում ԱԹՍ-ի հարվածի հետևանքով 8-ամյա երեխա է զոհվել Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 12-ին Հայկական ատոմային էլեկտրակայանը վաղ թե ուշ պետք է փակվի․ Ալիև Փաստորեն, Ադրբեջանն արդեն ԱԷԿ-ի փակման հարցը քննարկել-լուծել է, հիմա էլ խոսում է իր կողմից իրականացվող հնարավոր գործողությունների մասին. Տիգրան Աբրահամյան Լույս չի լինելու 10-ամյա տղան գողացել ու խաբեբաներին է տվել 200000 դոլար, որը նրա ծնողները խնայել էին բնակարան գնելու համարՎթար է․ բազմաթիվ հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու Սամարայի մարզում թեթև տրանսպորտային ինքնաթիռ է ընկել Թրամփը հաստատել է, որ Թուրքիայում գաղտնի փոխել է օդանավը «Արարատ-Արմենիան» դուրս մնաց Չեմպիոնների լիգայից Օգոստոսի 12/13-ին գազ չի լինելու․ հասցեներՄիասնական ժամերգություն՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արագածոտնի թեմումՕդի ջերմաստիճանը կնվազի․եղանակն՝ առաջիկա օրերինԱԹՍ-ների հարձակման հետևանքով Ռուսաստանում վնասվել է հեղուկացված ածխաջրածնային գազի խոշորագույն գործարանը. ReutersԱրտակարգ դեպք՝ Գեղարքունիքի մարզումՀայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակցի անունըՍահմանադրական պարտականոււթյունը՝ այլևս պարզապես հուզմունք. Լիլիա ՇուշանյանԱլիև․ «Զանգեզուրի միջանցքի» ստեղծումը մեր նախաձեռնությունն էր, և մենք արդեն մոտ ենք այդ նպատակին«Գազը կարող է թանկանալ չորս անգամ․ ո՞վ է պատասխան տալու դրա հետևանքների համար». Հրայր ԿամենդատյանԺողովուրդ ջան, ներկայացնում եմ մեր պատասխանատվության մասին ու վերջին օրերի զարգացումների վերաբերյալ որոշ մանրամասներ. Արամ ՎարդևանյանՃապոնիայի Իբարակի նահանգում մոլեգնում է թայֆունըՏեսա երեխուն, վերցրի գիրկս. 44-օրյա պատերազմի կամավորական Նարեկը հուզվում է, երբ հիշում է նորածնինՀաճախորդների շնորհակալության օրը՝ այս անգամ IDBank-ի «Էրեբունի» մասնաճյուղումԵվրասիական տնտեսական հանձնաժողովում քննարկվել են տնտեսական ինտեգրման արդիական հարցերըՀայտնի են Հայաստանի գավաթի նախնական փուլի զույգերն ու ժամանակացույցըՊռոշյանում մոտոցիկլը բախվել է թիթեղապատ դիսպետչերական կետին․ մոտոցիկլավարն ու ուղևորը տեղափոխվել են հիվանդանոցՀալաբյանում երկաթե թիթեղների տակ հայտնաբերված նորածնին այս պահին հնարավոր չէ որդեգրել. ԱՍՀՆ-ն մանրամասնում է ընթացակարգըԼիբանանը դարձել է մահապատիժը վերացրած առաջին արաբական երկիրըՊետական դավաճանության մեջ մեղադրվող կալանավորը ինքնասպանության փորձ է կատարել. մամուլԱրտառոց դեպք՝ Երևանում․ 37-ամյա տղամարդուն նախ ծեծի են ենթարկել, ապա նրանից 17 մլն դրամ պահանջել, իսկ 27 մլն դրամով գնված «Mercedes»-ը քարշակով տարել են ավտոկայանատեղիից՝ անհայտ ուղղությամբԱՄՆ-ում զինամթերքի հետ կապված խնդիրները ստեղծել է Բայդենը՝ Կիևին աջակցելով. ԹրամփՑավալի դեպք՝ 67 համար ավտոբուսում. ուղևորի ինքնազգացողությունը վատացել է, քիչ անց նա մահացել էՄարդուն դատում են, որովհետև խոսք է տվել. ««Ուժեղ Հայաստան»-ի հաղթանակից հետո Ռուբեն Վարդանյանը վերադառնալու է»․ Նարեկ Կարապետյան67 համարի ավտոբուսում տղամարդ է մшհшցել Կատարը դեմ է Հորմուզի նեղուցը քաղաքական ճնշման միջոցի վերածելունԵրկու տարեկան երեխա է ընկել դիտահորի մեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ44-օրյա պատերազմում անհայտ կորած Արմեն Մարգարյանի ընտանիքում ծնվել է նրա քույրը՝ փոքրիկ Մարիամը Լիբանանը վերացրել է մահապատիժը Ֆիլիպիններում արևադարձային փոթորիկների և մուսոնային անձրևների հետևանքով 19 մարդ է մահացել Ռուսաստանից հացահատիկի արտահանումը գրեթե 40%-ով նվազել է Կոնտեյներատար նավը, ենթադրաբար, հրթիռային հարվածի է ենթարկվել Օմանի ծոցում. ԶԼՄ Թուրք-ադրբեջանական պարտադրանքին չենք ենթարկվելու․ Ավետիք ՉալաբյանՌուսական զորքը վերահսկողություն է հաստատել Շչերբակովկա և Նովոյե Պոլե բնակավայրերի նկատմամբ 2026թ-ի սեպտեմբերի 1-ից ուժի մեջ կմտնի երեխայի նպաստի նոր սահմանաչափըԼիբանանի խորհրդարանը քվեարկել է մшhապատժի վերացման օգտին «Երբեք ոչնչից չեմ վախեցել». Պուտին Ոչ սթափ վիճակում գտնվող կինը 3-ամյա դստերը 9-րդ հարկից դուրս է նետել, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար (Video)