Բելառուսի ՊՆ-ն հորդորել է մի կողմ թողնել Հայաստանի՝ ՀԱՊԿ-ին անդամակցության հետ կապված քաղաքական հայտարարությունները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՀԱՊԿ անդամ երկրների զինված ուժերն աշխատում են ըստ առկա ծրագրերի, կազմակերպության աշխատանքներին Հայաստանի մասնակցության հարցի շուրջ եզրակացություններ անելը վաղաժամ է։ Այս մասին STV-ի եթերում ասել է Բելառուսի պաշտպանության նախարարության միջազգային ռազմական համագործակցության վարչության պետ Վալերի Ռևենկոն։
«Ինչ վերաբերում է ՀԱՊԿ շրջանակներում համագործակցությանը, ապա եզրակացություններ անելը, կարծում եմ, վաղաժամ է։ Կան քաղաքական հայտարարություններ, կան հարաբերություններ զինված ուժերի միջև, մենք ծրագրեր ունենք, աշխատում ենք դրանց համաձայն», - ասել է նա:
Բելառուս պաշտոնյան կոչ է արել մի կողմ թողնել քաղաքական հայտարարությունները և զարգացնել համագործակցությունը։
«Այդ պատճառով եկեք քաղաքական հայտարարությունները թողնենք մի կողմ և ամեն դեպքում զարգացնենք հարաբերությունները մեր այսօրվա ՀԱՊԿ գործընկեր Հայաստանի հետ»,- հայտարարել է Ռեվենկոն։
Առավել մանրամասն` այստեղ. https://t.me/arm24live