Կրակոցներ՝ Երևանի էլիտար շենքերից մեկի բակում․ կա վիրավոր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ փետրվարի 24-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 17։25-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնում և ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանի Պարույր Սևակ փողոցի 8/1 հասցեում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել են կրակոցներ։ Այս մասին հաղորդում է Shamshyan.com–ը։
Դեպքի վայրում ոստիկաններն ու պարեկները հայտնաբերել են ատրճանակից կրակված 2 պարկուճ, արնանման հետքեր, որը հասնում է մոտ 100 մ նաև էլիտար բարձրահարկ շենքի ավտոկայանատեղի։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը Երևանի բնակիչ 43-ամյա Կարեն Ղ․-ն է, ով հիվանդանոց է տեղափոխվել դանակահարված վիճակում։
Առավել մանրամասն` այստեղ. https://t.me/arm24live