Արտակարգ դեպք՝ Երևանում. հրդեհ է բռնկվել բնակչի տան խորդանոցում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ փետրվարի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սունդուկյան փողոցի թիվ 7-րդ շենքի 1-ին հարկի խորդանոցում ծուխ է նկատվում՝ հնարավոր է՝ հրդեհի բռնկմամբ:
Shamshyan-ի հաղորդմամբ՝ օպերատիվորեն ժամանել են Երևանի թիվ 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա», Երևանի ԳԳՄ-ի, «Տրանսգազ» և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունների ներկայացուցիչները:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է նշված շենքի 1-ին հարկի ինքնաշեն խորդանոցում: Այրվել են կենցաղային իրեր:
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան: