«Հացառ»-ի ետնամասում հրդեհ է բռնկվել, ժամանել են մեծ թվով հրշեջներ, տարածքը սահմանազատվել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ փետրվարի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 15։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշատի խճուղու թիվ 85/1 հասցեում գործող «Հացառ» սուպերմարկետի տարածքում հրդեհ է բռնկվել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են թիվ 6-րդ, թիվ 2-րդ, թիվ 4-րդ և թիվ 3-րդ հրշեջ փրկարարական ջոկատներից 1-ական մարտական հաշվարկ։
Տարածքը պարեկները սահմանազատել են, պարզվել է, որ հրդեհը բռնկվել է սուպերմարկետի ետնամասում կուտակված պլաստամասե արկղերում։ Օպերատիվորեն ժամանել են նաև Մասիսի թիվ 25 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։