Լեհաստանում անհայտ անձինք գետնին են լցրել 160 տոննա ուկրաինական հացահատիկ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Լեհաստանում անհայտ անձինք, որոնք դեմ են ուկրաինական գյուղատնտեսական արտադրանքի Եվրոպա արտահանմանը, երկաթուղային վագոններից ուկրաինական հացահատիկ են լցրել գետնին։
Այս մասին հայտնում է Telegram ալիքի Strana.ua հրապարակումը։ Հրատարակության տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել Կույավա-Պոմերանյան վոյեվոդությունում, որը գտնվում է Վարշավայից արևմուտք՝ Ուկրաինայի հետ սահմանից բավականին հեռու։
«Դատելով կադրերից՝ եգիպտացորեն պարունակող մի ամբողջ գնացք դատարկվել է»,- գրում են լրագրողները։
Ուկրաինայի համայնքների, տարածքների և ենթակառուցվածքների զարգացման նախարար Ալեքսանդր Կուբրակովը հայտնել է, որ անհայտ անձանց կողմից վագոններից դուրս է թափվել, ընդհանուր առմամբ, 160 տոննա ուկրաինական հացահատիկ։