Զելենսկին խոսել է Պուտինի հետ անձնական հանդիպման մասին
ՔԱՂԱՔԱԿԱՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ խոսել է 2019 թվականին Փարիզում իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ «Նորմանդական քառյակի» գագաթնաժողովում անձնական հանդիպման մասին։
Ուկրաինայի ղեկավարի խոսքերը մեջբերում է Telegram-ի «Strana.ua» հրապարակումը։ Զելենսկին ասել է, որ երկար զրույց է ունեցել ՌԴ նախագահի հետ, որի ընթացքում սակարկություններ են եղել մինսկյան համաձայնագրերի հարցում։
Նրա խոսքով՝ նա ասել է, որ ուկրաինական կողմը չի կարող կատարել առաջարկված պայմանները, ինչպես նաև նշել է զորքերի դուրսբերման հետ կապված դժվարությունների մասին։ Ուկրաինայի նախագահը հավելել է, որ Պուտինը «հրադադար է պահանջել»։
Մինչ այս` ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին 2019 թվականի դեկտեմբերին խաբել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, ապա՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին։ Ապրիլին Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել էր, որ ամեն ինչ արել է Ուկրաինայում հակամարտությունը կանխելու համար։