Երևան, 03.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Հայաստանը նորանոր արհավիրքների է բախվելու. Արշակ Կարապետյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորի փոփոխությունը լուրջ հետևանքներ կարող է ունենալ, այս արձանագրումն արվել է բազմիցս, արվել է հնարավոր բոլոր մասնագետների կողմից։

Գործող իշխանությունները, հատկապես վերջին օրերին, անցել են բացահայտ առճակատման Ռուսաստանի հետ՝ ընդհուպ Փաշինյանը «Ֆրանս 24» հեռուստաալիքի եթերում հնարավոր բոլոր մեղքերն է հասցեագրել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը՝ նշելով, որ Հայաստանը սառեցրել է իր անդամակցությունը։
Հակառուսական իր դրսևորումներում Փաշինյանն ավելի հեռուն է գնացել և նոր մեղադրանքներ հասցեագրել Ռուսաստանին։

Մյունխենի գագաթաժողովից հետո, Փարիզ մեկնելով, ակնհայտ էր, որ Նիկոլ Փաշինյանն այլևս լիովին անցել է արևմտյան հովանավորների վերահսկողության տակ։ Եթե մինչ այդ երբեմն հաջողվում էր ինչ-ինչ հարցերում խուսանավել և մանևրել, ապա այլևս նա այդ հնարավորությունը չունի։ Արևմուտքում հրաշալի հասկանում են, որ Փաշինյանն անվստահելի գործընկեր է, նրան չեն կարողանալու պահել իրենց հնարավորությունների տիրույթում, եթե ամբողջությամբ չփչացնեն և չմտցնեն իրենց վերահսկողության տակ։

Պաշտոնական Փարիզը, պաշտոնական Վաշինգտոնը և պաշտոնական Բրյուսելը հրաշալի հասկանում են, թե ով է իրականում Նիկոլ Փաշինյանը, ինչ կարելի էր սպասել նրա կողմից և ինչ է պետք անել Հայաստանը վերջնականապես իրենց ձեռքը գցելու համար, ուստի և Նիկոլ Փաշինյանն ակնհայտորեն թելում է նրանց թելը։

Իրավիճակը գնալով չափազանց վտանգավոր է դառնում Հայաստանի համար։ Ռուսաստանը, որ այժմ զբաղված է Ուկրաինայում պատերազմով, բնականաբար չի կարող անհրաժեշտ ռեսուրսներ ներգրավել Հարավային Կովկասում իր ազդեցությունը պահելու համար։ Դրա համար էլ, ի դեպ, ռազմավարական ընկերության պայմանագիր է կնքել թե՛ Ադրբեջանի հետ, թե՛ այն վաղուց ուներ նաև Հայաստանի հետ, այդ կերպ կարծելով, թե կկարողանա պահպանել Հարավային Կովկասի հանդարտ իրավիճակը մինչ զբաղված է Ուկրաինայում։ Արևմուտքի համար, սակայն խիստ անհրաժեշտություն է Ռուսաստանի դեմ նոր ճակատներ բացելու, և ճակատներից մեկը, ինչպես ակնհայտորեն երևում է ՝ Հայաստանն է։

Մեր հարևան անմիջական երկիրը ՆԱՏՕ-ից Թուրքիան է, որը Ռուսատանի խնդիրների դեպքում, վերջապես իրեն կզգա տարածաշրջանում միակը և չի լինի որևէ զսպող մեխանիզմ՝ նրան իր նպատակներից հեռու պահելու համար։
Ե՛վ ԵՄ-ն և՛ ԱՄՆ-ն ընդամենը հնարավոր հարձակումների, էսկալացիաների դեպքում հերթապահ հայտարարություններ կանեն, կդատապարտեն ռազմական գործողությունները, բայց ոչ ավելին՝ ընդհակառակը ծածուկ ուրախանալով Հարավային Կովկասից Ռուսաստանին հեռացնելու հարցը գլուխ բերելու համար։ Արդյունքում հերթական անգամ ոտատակ է գնալու Հայաստանի Հանրապետության բնակչությունը։

Իդեպ վերջերս լուրեր տարածվեցին, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մարտին այցելելու է Հայաստան։ Ինչը փորձագետների կարծիքով Հայաստանի համար թե քաղաքական, թե տնտեսական առումով շատ վատ հետևանքներ կունենա։

Պաշտպանության նախկին նախարար, «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը բազմիցս նշել է այս վտանգների մասին, ասել, որ Հայաստանն իր դիրքերն ամրացնելու մի ուղի ունի՝ այն է Ռուսաստան-Հայաստան-Իրան ռազմավարական դաշինք կնքելու տարածաշրջանում ոչ թե Արևմուտքի, այլ իր մերձավոր դաշնակիցների ազդեցությունը բարձրացնելու, այդ կերպ սեփական անվտանգությունը, ինքնիշխանությունը պաշտպանելու մեջ է, այլապես Հայաստանը նորանոր արհավիրքների է բախվելու։

Ողբերգական վթարից տուժած երեխաներից մեկը դուրս է գրվել. մանրամասներ առողջական վիճակից Հունվարի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների, մեկանգամյա օգտագործման պլաստիկ ապրանքների օտարումը COP 17-ը ժողովրդի և երկրի բյուջեի վրա շատ ծանր է արժեցել. Աննա ԿոստանյանԱրդյունավետ գործընկերություն հանուն բնության. Team-ը COP17-ում պանելային քննարկում էր կազմակերպելՔննարկվել են Հայաստանի և Մեքսիկայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ»Նարեկ Կարապետյանն ու Իրինա Յոլյանը հիվանդանոցում այցելել են Անի Ավետիսյանին. Անուշ Միրզոյան Գյումրիում բնակարաններ կհանձնվեն սոցիալապես ծանր պայմաններում ապրող ընտանիքներին Ուկրաինայում զինվորներ են խոշտանգվել. Ի՞նչ է թաքնված ռազմական օբյեկտի պատերի հետևում Հայրության արձակուրդ Հայաստանում․ ինչ իրավունքներ ունենIDBank-ն առաջին անգամ թողարկել է արժեկտրոնային անժամկետ պարտատոմսեր Իրավիճակը բարդ է, լարված. Հայաստանը նոյեմբերին կհեռացվի՞ ՀԱՊԿ-ից. «Փաստ»Իրանը սպառնում է հարվածել Եվրոպայում գտնվող ԱՄՆ ռազմական օբյեկտներին Գագիկ Ծառուկյանին հետագա կալանքի տակ պահելն այլևս չունի որևէ ողջամիտ անհրաժեշտություն. ԲՀԿ Ռուսաստանում նոր խիստ կանոններ են ուժի մեջ մտել․ օտարերկրացիներին սպառնում է արտաքսում Խաղաղության անունից հանդես եկող իշխանությունը սեփական քաղաքական օրակարգի շուրջ անհամաձայնությունը հաղթահարելու միջոց է հայտարարում հանրային ճնշումը. Ա. ՀովասափյանԵրբ սկսում ես զիջումներ անել, չես կարող կանգ առնել. «Փաստ»Գազայում վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի կողմից իրականացված հարձակումների հետևանքով զոհվել է 15 մարդ ՀՀ ՊԵԿ-ը հորդորում է Ռուսաստանի Դաշնությունից կանխիկ գումարի արտահանում պլանավորելիս նախապես ծանոթանալ գործող կարգավորումներին  ԶՊՄԿ-ն հյուրընկալել է Case Key բիզնես խնդիրների լուծման մրցույթի մասնակիցներին և համակարգողներին«Ամեն վայրկյան հեռախոսի զանգին էի սպասում». Աշուռ Իսախանովն անմահացել է հոկտեմբերի 29-ին Քերթում, տուն «վերադարձել»... չորս ամիս անց. «Փաստ»Անձնագիր ստանալու նոր կանոններ․ հայտնի են վճարների առավելագույն չափերը Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին Երբ մեծ տերությունների շահերը հակադրվում են, փոքր պետությունների համար հավասարակշռություն պահպանելը անհնար է դառնում. Մհեր ԱվետիսյանՏարադրամի փոխարժեքները նոյեմբերի 3-ին «Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վարքագիծ կառուցելու հարցում». «Փաստ»Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա եռակողմ բանակցություններ են նախատեսվում․ մանրամասներ Իրանը բալիստիկ հրթիռներ է տեղակայել Ադրբեջանի սահմանին Լույս չի լինելու Ի՞նչ փոփոխություններ կկատարվեն խաղողի մթերման գործընթացում. «Փաստ»Վենսը հայտարարել է ԱՄՆ-Իրան բանակցություններում առաջընթացի մասին Reuters․ Հայտնի է, թե ով է ներկայացնելու Միացյալ Նահանգները Աբու Դաբիում կայանալիք բանակցություններում Կառավարության «ձեռքերը»՝ մշտապես քաղաքացու գրպանում. «Փաստ»Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ»Ընդդիմությունն արձագանքում է «հանրային ճնշում» գեներացնելու վերաբերյալ Փաշինյանի սպառնալիքին. «Փաստ»Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխատավարձեր. «Փաստ»«Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ»Վրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. ԿոբախիձեՌուսաստանում վաղվանից խստացվում են ներգաղթյալներին ներկայացվող պահանջներըՁյուն կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 3-ից 7-ինԵմենում հուսիթների հրթիռային հարվածի հետևանքով առնվազն 20 խաղաղ բնակիչ զոհվել էԱնթիլիասում տեղի է ունեցել եկեղեցիների և միջեկեղեցական կառույցների գլխավոր քարտուղարների համաժողովըՎերին Լարսի անցակետում Վրաստան մուտք գործելուն է սպասում է ավելի քան 800 բեռնատարԹրամփը չի բացառել Իրանի դեմ ռազմական գործողությունների ընդլայնումը«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ԹուրքիայումՎիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներԺողովրդի այոն չի կարելի այլ կերպ մեկնաբանել․ Մհեր Ավետիսյան«Օրենքով սահմանված կարգով օգնելու ենք բոլորին, որպեսզի նրանց իրավունքները պաշտպանված լինեն»․ Արեգա ՀովսեփյանԱյգավանում երեք ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել․ կան վիրավորներ