Երևան, 13.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Կարդացեք Պատկանյան, գուցե հասկանաք՝ կապ ունե՞ք երկրի ու ժողովրդի հետ.... «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր երկրի արվեստի, մշակույթի, գրականության ոլորտների բազմաթիվ ներկայացուցիչներ այս օրհասական ժամանակներում իրենց այնպես են «պահում» կամ դրսևորում, որ կողմնակի դիտորդին կարող է թվալ, թե նրանք ոչ մի կապ ու առնչություն չունեն Հայաստանի, հայ ժողովրդի, երկրի ու հասարակության հետ, այն ամենի հետ, ինչ կատարվում է: Հասկանալի է, որ ասվածն անխտիր բոլորին չի վերաբերում, բայց, ցավոք, կարող է վերաբերել շատերին: Չէինք ցանկանա առանձին 1 օրինակի վրա կենտրոնանալ, մանավանդ, որ օրինակների պակասություն չկա:

Ըստ որում, թե՛ «անվանի հայտնիների» շարքից, թե՛ ոչ այնքան հայտնի կամ նոր-նոր հայտնիության ուղի հարթողների շարքում: Բայց օրինակները, ցավոք, հաճախ խոսում են օրինաչափությունների մասին: Խնդրեմ, օրերս տեղի է ունեցել «Երևան պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի» համերգը, որին ներկա են գտնվել նաև Նիկոլ Փաշինյանն ու օրվա իշխանության տարբեր ներկայացուցիչներ, իսկ համերգը վարել է դիրիժոր Էդուարդ Թոփչյանը, որը նաև պարգևատրվել է «Արգիշտի 1-ին» հուշամեդալով: Հարցը մեդալը չէ: Թոփչյանը նաև Նիկոլ Փաշինյանին դիմել է «մեծարգո պարոն վարչապետ»-ով: Ոլորտին ծանոթ մարդիկ հարկավ տեղյակ են, որ նույն Թոփչյանը իրեն «նախկինների» ժամանակ էլ վատ չի զգացել, չգնահատված չի եղել, ի դեպ, շատ մեղմ ասած:

Բայց նույնիսկ դա չէ հարցը: Հարցն անգամ հենց Թոփչյանը չէ: Եվ հարցը նույնիսկ իշխանությունը չէ: Լավ, Արցախի գլխին բերած աղետից հետո, Հայաստանը անդունդի եզրին հասցնելուց հետո ինչպե՞ս կարող է մտավորական մարդը նրան «մեծարգո» անվանել: Ո՞նց, էլի: Այն, որ քպական պաշտոնավորները այդպես դիմում են Նիկոլ Փաշինյանին, հասկանալի է. նրանք չունեն խիղճ, ամոթ, հայրենիք: Նրանք ուղղակի կորցնելու բան ունեն: Իսկ դո՞ւք… Գուցե Պատկանյա՞ն կարդաք, ինչպես էլ չլինի՝ գրագետ մարդիկ եք: Այդպիսի մի գործ ունի Պատկանյանը, կոչվում է «Հայերուս թուքը»:

Գուցե դրանից հետո մի հարցի կարողանաք պատասխանել՝ Հայաստան աշխարհը միայն «Եռաբլուրվածների՞նն» է, ձեր սիրտը չի՞ ցավում մեր երկրի, մեր հայրենիքի համար, որ Նիկոլ Փաշինյանը հետևողականորեն տանում է կործանման: Լավ, արդեն քանի տարի, հատկապես աղետաբեր պատերազմից հետո որևէ անգամ նույն պարոն Թոփչյանի, նման այլ մտավորականների ծպտունը դուրս եկե՞լ է, ասե՞լ են՝ այս ի՞նչ եք անում իմ երկրի հետ: Իսկ գուցե նրանց խոսքը, միավորված այլ՝ իրական մտավորականների խոսքին, իրապես հայրենասեր ու հայրենատեր մարդկանց խոսքին, ինչ-որ բան փոխե՞ր: Թե բա՝ «մեդալ», թե բա՝ «մեծարգո»...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

9 մարզպետ վերանշանակվել են իրենց պաշտոններում Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Toyota Corolla»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կան վիրավnրներ COP17-ը շատ կարևոր է, ՀՀ-ի միջազգային ճանաչելիությունը պիտի բարձրացնենք, մոտ 15,000 մարդ է գալու. առաջարկել եմ, որ Երևանում լինի COP17-ի փողոց․ Փաշինյան 5.4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելՊետական համակարգը օգտագործվում է որպես պատժիչ մահակ քաղաքականապես ակտիվ գործիչների համար. Նարե ՍիմոնյանՄոսկվան չի մոռացել, որ ՀՀ-ի «ինքնիշխան» քաղաքական գործիչները համարձակություն չունեցան հանդիմանելու Զելենսկիին․ Զախարովա Ֆրանսիայի նման երկրները պետք է դադարեն աշխարհին դասեր տալ «մարդու իրավունքների» վերաբերյալ. Արաղչի Հայտնաբերվել են վտանգավոր (թունավոր) խաղալիքներ․ կասեցվել է դրանց վաճառքը Ուկրաինական ԱԹՍ-ի hարվածի հետևանքով հրդեհ է բռնկվել Բաշկիրիայի արդյունաբերական գոտու տարածքում գտնվող Wildberries-ի պահեստում ՄԱԿ-ը կորցնում է իր արդիականությունը և դանդաղ մաhանnւմ է․ Գրոսսի «Ինչո՞ւ մի քիչ էլ չդիմացար». Մեսսիի հուզիչ նամակը հանգուցյալ հորը հուզեց Ռոնալդուին Խոր Վիրապի ճանապարհին «Ford»-ը բախվել է բետոնե էլեկտրասյանը և հայտնվել ձորակում․ կա 2 վիրավnր Ֆասթ Բանկի գործառնական արդյունավետության նոր մոտեցումները․ Ալիկ Ստեփանյան ՊՍԺ-ն նվաճեց ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 13-ին Դատարան ներկայացնելու նպատակով քիչ առաջ ձերբակալվել է ՀՀ ԱԺ նախորդ գումարման պատգամավոր Մարտուն Գրիգորյանը․ փաստաբան Եթե ԱՄՆ-ը մեզ վաճառի Patriot hրթիռների 5 տոկոսը, մենք կհաղթահարենք ձմեռը․ ես ունեմ 1 տոկոս․ Զելենսկի ԱՄՆ-Իրան շարունակվող կոշտ դիմակայnւթյան պայմաններում TRIPP նախագծի իրագործումն ուղիղ անվտանգային uպառնալիքներ է պարունակում ՀՀ-ի համար․ Տիգրան Աբրահամյան Ինչ է կատարվում ռուս-ուկրաինական սահմանին. վերջին ահասարսուռ տվյալներըՈւկրաինան հայտարարում է Նովոռոսիյսկում ռուսական չորս ռազմանավ խոցելու մասին Պուտինն այցելել է վիճահարույց Կուրիլյան կղզիներ, ձկնկիթ համտեսել Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ օգոստոսի 13/14-ինԹուրքիայում F-16 ուսումնամարզական ինքնաթիռ է կործանվելԵղանակը կցրտի՞ առաջիկա օրերին․ ի՞նչ ջերմաստիճան է սպասվում՝ օգոստոսի 13-ից 17-ըԿենտրոնում և Արաբկիրում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան ամբողջ շաբաթՊարոն Ֆարմանյանին մի´ վերագրեք այնպիսի լիազորություններ, որոնք վերագրելի են Ձեր ցուցակում ներառված անձանց. Արամ ՎարդևանյանՀարյուրավոր հասցեներում ջուր չի լինի՝ օգոստոսի 13-ինԱՄՆ-ում ստեղծվել է աշխատանքային խումբ «ծննդաբերական տուրիզմի» դեմ պայքարելու համար. ՌուբիոՀայ դպրոցականները երկու բրոնզե մեդալ են նվաճել արհեստական բանականության միջազգային օլիմպիադայումՏարածվել է մանիպուլատիվ հերթական տեղեկատվությունը․ տղամարդը վայր է ընկել ավտոտնակի տանիքից և մահացելWildberries հավելվածը հասանելի չէ ամերիկյան App Store-ումՊուտինը կդադարեցնի պատերшզմը․ մենք ծրագիր ունենք․ Զելենսկի«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը մամուլի ասուլիս կանցկացնի «Իրադարձությունները Հարավային Կովկասում, ներքաղաքական իրավիճակը Հայաստանում» թեմայովԻջևան-Սևան-Երևան ավտոճանապարհին «Honda»-ն բшխվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Ford»-ին․ կա 5 վիրшվոր2026 թվականի օգոստոսը հավակնում է սահմանել գլոբալ ջերմաստիճանի նոր ռեկորդ․ Լևոն ԱզիզյանԵղեգնաձորում տանտիրուհու դստեր ընկերուհին գտած բանալիով մտել է տուն և գողություն կատարելՌուսաստանը պատրաստ է փոխանակել դատապարտված ավելի քան 220 ուկրաինացիներիԱֆղանստանում ձերբակալվել են ՄԱԿ-ի աշխատակիցներՄի´ կռվեք Արարատ լեռան հետ. Արամ ՎարդևանյանՓրկարարները հայտնաբերել են մոլորված 12 քաղաքացիներինՌոնալդուն աջակցության խոսքեր է հղել Լիոնել ՄեսսիինԵրիտասարդության միջազգային օրվա շրջանակում բազմաբնույթ միջոցառումներ են անցկացվել ՀՀ շուրջ 50 համայնքներումՎայոց ձորի քրեական ոստիկանները բացահայտեցին բնակարանային գողությունըՊուտինը ներում է շնորհել Ռուսաստանում դատապարտված ԱՄՆ քաղաքացունՕգոստոսի 14-ից Կիևյան կամրջով երթևեկությունը կվերականգնվի և կամրջի հարակից ճանապարհահատվածներում կգործեն երթևեկության կազմակերպման նախկին կարգավորումներըՀետախուզական տվյալները հաստատել են, որ Ռուսաստանն աշնանը պատրաստվում է զորահավաքի. ԶելենսկիԶՊՄԿ-ի պատմության լավագույն շրջանըՉգիտեմ՝ ինչպես շարունակել, կասկածում եմ, որ երկար կխաղամ ֆուտբոլ. Մեսսիի գրառումը հոր մահից հետո Ինչ գին կունենա ոսկին առաջիկայումԵրևանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի՝ «հավի շաուրմա» արտադրատեսակի նմուշի գործառույթը