Մարոկկոյում ձերբակալվել են փարիզյան ահաբեկչության մեջ կասկածվողներ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄարոկկոյի իշխանությունները հաղորդել են 2015-ի նոյեմբերին Փարիզի ահաբեկչական գործողություններին հանցակցության մեջ կասկածվողների ձերբակալության մասին, գրում է Gazeta-ն` վկայակոչելով Reuters-ին:
Ինչպես հայտնել են իրավապահ մարմինները, ձերբակալվածները մարոկկոյական ծագմամբ Բելգիայի քաղաքացիներ են: Հետաքննության վարկածով, նրանք անմիջական կապ ունեին Փարիզի ահաբեկիչությունն իրականացնողների հետ: ,
Նոյեմբերի 13-ին Փարիզում մի շարք ահաբեկչական գրոհներ տեղի ունեցան: Սրճարանների գնդակոծման, «Բատակլան» թատրոնում պատանդառության եւ «Ստադ դը Ֆրանսի» մոտ պայթյունների հետեւանքով 130 մարդ զոհվեց:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



