Կոնվերս Բանկը ներկայացրել է Converse Markets հարթակը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԿոնվերս Բանկը հայտարարել է Converse Markets արտարժույթի փոխարկման առցանց հարթակի գործարկման մասին: Թվային այս հարթակը նախատեսված է բոլոր այն իրավաբանական անձանց համար, որոնց տնտեսական գործունեությունն անհնար է առանց արտարժութային գործարքների, որոնք զբաղվում են արտահանմամբ ու ներկրմամբ կամ ունեն գործարար կապեր արտերկրում։
Converse Markets-ը օգտագործման տեսանկյունից պարզ է, և անհրաժեշտ գործարքը կատարելու համար բավարար են մի քանի հպում և հաշված վայրկյաններ:
«Converse Markets-ը նախագծվել և ստեղծվել է որպես հարմարավետ միջավայր, որտեղ, առանց Բանկ այցելելու, հնարավոր է կատարել արժույթի փոխանակման գործարքներ արտոնյալ պայմաններով, կատարել փոխարժեքի գնանշման հարցում, ներկայացնել փոխարկման պատվեր, տեղեկատվություն ստանալ արժութային շուկայում spot գների վերաբերյալ: Այս պահին հասանելի է փոխարկման հնարավորություն ավելի քան 35 արժութային զույգերով»,-ասել են Կոնվերս Բանկում:
Նշվել է, որ հարթակի հնարավորությունները հետզհետե կընդլայնվեն՝ ներառելով նոր գործառույթներ և ընդգրկելով հաճախորդների ավելի լայն շրջանակ:
Մանրամասները՝ (010) 511 247, 511 206
Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից: